Facebook   Twitter
 
Արցախում նոր այգիներ հիմնողներին աջակցություն կտրամադրվի

Արցախում նոր այգիներ հիմնողներին աջակցություն կտրամադրվի

09 Օգոստոսի 2017 - 12:18
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալով նորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արցախի վարչապետը շրջանի պատասխանատուների և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլային եղանակով:
«Այգեգործությամբ զբաղվող և, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար: Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, և առկա ջրային պաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի: Հաջորդ տարվանից, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, պետական և բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորների քանակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝ կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաև վերամշակող գործարանների ստեղծմանը:

Արայիկ Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտի բարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղ ծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվող տեսականուն և առաջիկա ծրագրերին:

Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նոր աշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Այնուհետև վարչապետն ուղևորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացման հանդիսավոր արարողությանը:
Վարչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխան կառուցված քոթեջների, ռեստորանի և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայությունների պայմաններին: Կառավարության ղեկավարը կարևորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումը հատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով:

«Խորհրդանշական եմ համարում այս երկու նախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջ գտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարում ենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակից գործարան»,- ասել է Արցախի կառավարության ղեկավարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում ֆերմերը շան չափ մինի-կովեր է ստացել (Տեսանյութ)
14 Դեկտեմբերի 2017 - 23:50
Ամերիկացի ֆերմեր Դասթին Փիլարդը գաճաճ կովերի ցեղատեսակ է ստացել:
Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին
14 Դեկտեմբերի 2017 - 23:48
Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին, հաղորդում է Lenta-ն:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Նռան այգիների մշակություն» թեմայով դասախոսություն
14 Դեկտեմբերի 2017 - 17:21
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել է «Նռան այգիների մշակություն» թեմայով դասախոսություն՝ մասնակցությամբ արտերկրից ժամանած գիտակ մասնագետի:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է
14 Դեկտեմբերի 2017 - 16:59
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կազմել է 482.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.81 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բյուրականի աստղադիտարանում ամփոփվեց աստղագիտական տարին
14 Դեկտեմբերի 2017 - 15:50
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2017 թ.-ի հաշվետու ժողովի ընթացքում ամփոփվել է աստղադիտարանի տարվա գիտական եւ գիտակազմակերպչական գործունեությունը։
«Հայաստանում հաջորդ տարի 3 խոշոր իրադարձություն է լինելու». ճանապարհները կբարեկարգվեն
14 Դեկտեմբերի 2017 - 11:41
2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ, որով պայմանավորված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության նիստում հանձնարարական տվեց.
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 14-ի դրությամբ
14 Դեկտեմբերի 2017 - 10:07
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Վարչապետի մոտ քննարկել են գյուղատնտեսության խնդիրները
13 Դեկտեմբերի 2017 - 20:13
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Ակնկալում ենք, որ բիզնես սկսողները համարձակ գնան գյուղ. վարչապետը ներդրումային առաջարկ ներկայացրեց ներդրողներին
13 Դեկտեմբերի 2017 - 17:24
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Գրին Էներջի» 1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման արարողությանը հետաքրքրվեց, թե ինչ ժամկետում են ավարտել շինարարությունը: Վարչապետին տեղեկացրեցին, որ երեք ու կես ամիսների ընթացքում է արվել ամենը, իսկ արդյունքից գոհ են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 577
 
Լրահոս`
 
 
ԱՄՆ-ում ֆերմերը շան չափ մինի-կովեր է ստացել (Տեսանյութ)
Միջազգային, Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր
 
Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին
Միջազգային, Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
 
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ-ում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Զավեշտալի հարսանիքներ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր