Facebook   Twitter
 
Անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

Անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

09 Օգոստոսի 2017 - 16:45
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է 4 հատ լորենի և 1 հատ հաճարենի տեսակի ծառեր:

Ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է 457.500 ՀՀ դրամ: Պարզվել է նաև, որ նույն անտառապետի համաձայնությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Վ. Հ.-ը, Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է 3 հատ լորենի, 1 հատ կաղնի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պատճառվել է 531.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն պահաբաժնի տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով հատվել են նաև 21 հատ լորենի, 6 հատ հաճարենի, 2 հատ բոխի և 1 հատ հացենի տեսակի ծառեր:
Նշված ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասը կազմել է 3.126.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԲԷՑ-ը եւ ՀԷԿ-ը հարվածել են տնտեսության ողնաշարին. Տիգրան Եղոյան
23 Հոկտեմբերի 2017 - 18:30
«Գեղաստղ» ծրագիրը Հայստանում եզակի տնտեսություն է, որը արժանացել է կառավարության ուշադրությանը:
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը
23 Հոկտեմբերի 2017 - 17:35
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցել «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:
Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները
22 Հոկտեմբերի 2017 - 10:02
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:
Չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար նախատեսվում է 16000-ից մինչև 5մլն դրամ տուգանք. Դավիթ Լոքյան
21 Հոկտեմբերի 2017 - 16:55
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր: Նախարարը պատասխանելով լրագրողնելի հարցերին` նշել է, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում հունվարի մեկից կոշտ վարչական պատասխանատվության միջոցներ կկիրառվեն չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար սկսած 16000-ից մինչև 5մլն դրամ:
Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը՝ ոստիկանությունում
21 Հոկտեմբերի 2017 - 16:30
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարիկ Ք.-ին:

Աղտոտումներն ավելի շատ մարդ են սպանում, քան պատերազմները
21 Հոկտեմբերի 2017 - 09:22
Գիտնականների խումբը վերլուծել է վնասը, որը ամեն տարի հասցվում է շրջակա միջավայրին եւ պայմանավորված է այսպես կոչված անտրոպոգեն՝ մարդկային գործոններով:
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել. Լուսանկար
20 Հոկտեմբերի 2017 - 20:04
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում
20 Հոկտեմբերի 2017 - 17:10
Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի ունեցավ երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի հատված 409 ծառ է հայտնաբերվել. դատախազությունը քրգործ է հարուցել
20 Հոկտեմբերի 2017 - 10:59
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների եւ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 33
 
Լրահոս`