Facebook   Twitter
 
Հնդկաստանում սուրճի արտադրությունը կարող է հասնել 8 տարվա նվազագույն մակարդակին

Հնդկաստանում սուրճի արտադրությունը կարող է հասնել 8 տարվա նվազագույն մակարդակին

09 Օգոստոսի 2017 - 18:47
Հարավային Հնդկաստանի պլանտատորների ասոցացիան (UPASI) տեւական երաշտի պատճառով կանխատեսում է հաջորդ սեզոնում սուրճի արտադրանքի նվազում մինչեւ վերջին ութ տարիների նվազագույն մակարդակ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Գյուղատնտեսական տարվա ընթացքում, որը հոկտեմբերի 1-ից է սկսվում, արտադրությունը կարող է նվազել մոտավորապես մինչեւ 300 հազար տոննա։ Դա կլինի ամենացածր ծավալը 2009/2010 թվականներից, երբ բերքը կազմել է 289․6 հազար տոննա։

Ճշգրտում են, որ ընթացիկ սեզոնում սուրճի արտադրանքը կանխատեսվում է 316․7 հազար տոննայի մակարդակով։

Հնդիկ օդերեւութաբանների տվյալներով, այս ամռանը տեղումների ծավալը երկրում մոտավորապես 18 տոկոսով ցածր է եղել միջին մակարդակից։ Ընդ որում Կարնաթաքա նահանգում, որին բաժին է հասնում սուրճի ցանքատարածքների մոտ 70 տոկոսը, տեղումների քանակը 26 տոկոսով ցածր է եղել վերջին 50 տարիների միջին ցուցանիշից։

Հնդկաստանը այլ երկրներ է մատակարարում սուրճի 70 տոկոսը ու բերքի նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ արտահանման վրա։ Դա առաջացնում է մտահոգություններ, քանի որ երաշտի հետեւանքով արտադրությունը կրճատվել է նաեւ Բրազիլիայում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աղտոտումներն ավելի շատ մարդ են սպանում, քան պատերազմները
21 Հոկտեմբերի 2017 - 09:22
Գիտնականների խումբը վերլուծել է վնասը, որը ամեն տարի հասցվում է շրջակա միջավայրին եւ պայմանավորված է այսպես կոչված անտրոպոգեն՝ մարդկային գործոններով:
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել. Լուսանկար
20 Հոկտեմբերի 2017 - 20:04
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում
20 Հոկտեմբերի 2017 - 17:10
Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի ունեցավ երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի հատված 409 ծառ է հայտնաբերվել. դատախազությունը քրգործ է հարուցել
20 Հոկտեմբերի 2017 - 10:59
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների եւ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:
Արծվիկ Մինասյանը կարևորել է նորաստեղծ Տեսչական մարմնի գործունեությունը
19 Հոկտեմբերի 2017 - 19:35
Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Արծվիկ Մանասյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) վարչական շենք։
Վարչապետը հանձնարարել է տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումները
19 Հոկտեմբերի 2017 - 18:22
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացմանն ու առկա խնդիրների լուծմանը՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի Կառավարության աշխատակազմ:
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները (Լուսանկարներ)
19 Հոկտեմբերի 2017 - 10:53
Հարգելի գործընկերներ
Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամբ՝ կայացել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։
Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 1.414.900 դրամի վնաս
18 Հոկտեմբերի 2017 - 11:01
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․
Ամայի տարածքները կդառան անտառներ (տեսանյութ)
17 Հոկտեմբերի 2017 - 21:58
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում տեղի է ունեցել «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից կազմակերպված հանրային միջոցառում եւ ծառատունկ: «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 33
 
Լրահոս`