Facebook   Twitter
 
Բնապահպան․ Գետառը փակելով, Երեւանի իշխանությունները քաղաքն անպաշտպան են դարձրել սելավաջրերից

Բնապահպան․ Գետառը փակելով, Երեւանի իշխանությունները քաղաքն անպաշտպան են դարձրել սելավաջրերից

10 Օգոստոսի 2017 - 09:00
Փակելով Գետառը՝ Երեւանի իշխանությունները քաղաքն անպաշտպան են դարձրել սելավներից՞։ Այս մասին հայտնել է բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։
«Երբ մենք ասում էինք, որ այն փակել չի կարելի, մեզ առարկում էին, որ այնտեղ ջուր չկա, առնետներ են վազվզում։ Իրականում այն քաղաքի սելավատարն է։ Քանի որ գարնանը, երբ ձյունը սարերում սկսում է հալչել, ամբողջ ջուրը Գետառով ու Ջրվեժով է իջնում ու թափվում Հրազդան»,- նկատեց բնապահպանը՝ հավելելով, որ գլխավոր հատակագծով ենթադրվում էր մաքրել ու պահպանել սելավատարը։

Կարինե Դանիելյանը ափսոսանքով է արձանագրում, որ բնակչության մոտ նույնպես բնապահպանական մշակույթը առանձնապես զարգացած չէ։ «Համապատասխանաբար գետ է նետվում աղբ։ Դա աղտոտում է թունելը։ Մեզ ասում են, որ թունելը մեծ է, ու եթե սելավ լինի,կհաղթահարի»։ Այս հավաստիացումը բնապահպանը համարում է ոչ համոզիչ։ Նա հիշեցրեց, որ 1946-ին սելավը, որն իջել էր Գետառով, հսկայական էր։ Հետագա տարիներին այդքան խոշոր սելավներ չեն եղել, բայց քաղաքի կենտրոնը ջրալցվել էր։ Դրա համար էլ իրականացվել էին որոշակի քայլեր, Գետառին հատկացվել է մեծ տարածք՝ ջրի սովորական մակարդակի համեմատ, բացի այդ՝ քաղաքի հյուսիսային տարածքներում պատրաստվել են սելավընդունիչներ, որոնք պետք է ընդունեին սելավային հոսքերը, հետո աստիճանաբար դրանք բաց թողնեին քաղաքի տարածքով։

«Սելավընդունիչները նույնպես կառուցապատվել են։ Քաղաքը պարզապես անպաշտպան է մնացել սելավներից այսօրվա դրությամբ։ Հիմա ուժեղ անձրեւների ժամանակ քաղաքի բոլոր ցածր մասերը ջրալցվում են։ Նախկինում նման բան չի եղել, չնայած, ստորգետնյա անցումներ էլ չեն եղել։ Երբ ինձ ասում են, որ Գետառը կապ չունի, ես խորհուրդ եմ տալիս գնալ Երեւանի պետական համալսարան հորդառատ անձրեւի ժամանակ ու նայել Գետառի կողմը՝ փակված հունի կողքով գետ է հոսում։ Այսինքն ջուրը գտնում է իր օրինական տեղը։ Հունը փակվել է ու ջուրը հոսում է քաղաքով մեկ»,- արձանագրեց Կարինե Դանիելյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԲԷՑ-ը եւ ՀԷԿ-ը հարվածել են տնտեսության ողնաշարին. Տիգրան Եղոյան
23 Հոկտեմբերի 2017 - 18:30
«Գեղաստղ» ծրագիրը Հայստանում եզակի տնտեսություն է, որը արժանացել է կառավարության ուշադրությանը:
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը
23 Հոկտեմբերի 2017 - 17:35
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցել «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:
Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները
22 Հոկտեմբերի 2017 - 10:02
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:
Չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար նախատեսվում է 16000-ից մինչև 5մլն դրամ տուգանք. Դավիթ Լոքյան
21 Հոկտեմբերի 2017 - 16:55
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր: Նախարարը պատասխանելով լրագրողնելի հարցերին` նշել է, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում հունվարի մեկից կոշտ վարչական պատասխանատվության միջոցներ կկիրառվեն չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար սկսած 16000-ից մինչև 5մլն դրամ:
Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը՝ ոստիկանությունում
21 Հոկտեմբերի 2017 - 16:30
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարիկ Ք.-ին:

Աղտոտումներն ավելի շատ մարդ են սպանում, քան պատերազմները
21 Հոկտեմբերի 2017 - 09:22
Գիտնականների խումբը վերլուծել է վնասը, որը ամեն տարի հասցվում է շրջակա միջավայրին եւ պայմանավորված է այսպես կոչված անտրոպոգեն՝ մարդկային գործոններով:
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել. Լուսանկար
20 Հոկտեմբերի 2017 - 20:04
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում
20 Հոկտեմբերի 2017 - 17:10
Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի ունեցավ երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի հատված 409 ծառ է հայտնաբերվել. դատախազությունը քրգործ է հարուցել
20 Հոկտեմբերի 2017 - 10:59
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների եւ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 33
 
Լրահոս`