Facebook   Twitter
 
Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում են ԱԻ և բնապահպանության նախարարները

Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում են ԱԻ և բնապահպանության նախարարները

11 Օգոստոսի 2017 - 14:37
Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:
Մարզում այս պահին հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից, առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին:

ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։

Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով, և 3 մարտական հաշվարկ:

Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը:

ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ:

Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ (մոտ 100 հոգի):

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։

Ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվել է 230 հա խոտածածկ և անտառային տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվել են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Դեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սատկել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը
20 Հուլիսի 2018 - 20:58
Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, սատկել է, այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
ԲՆ պաշտոնյաներն Ամուլսարի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցրել են. հարուցվել է քրգործ
20 Հուլիսի 2018 - 19:15
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Արարատյան դաշտավայրում ջրասակավության մեղմման ելքը նոր հորերն են. ջրային կոմիտե
20 Հուլիսի 2018 - 18:32
Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում արձանագրվող սակավաջրության եւ առկա դեֆիցիտի մեղմման նպատակով ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն մշակել է միջոցառումներ, որոնք զգալի կբարձրացնեն ջրապահովման մակարդակը:
Փակ ճանապարհների պատճառով իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունից. «Լիդիան»
20 Հուլիսի 2018 - 18:02
«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ:
ԲՆ պաշտոնյաներն Ամուլսարի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցրել են. հարուցվել է քրգործ
20 Հուլիսի 2018 - 16:47
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության. հարուցվել է քրգործ
20 Հուլիսի 2018 - 15:49
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Լիդիան»-ը հայտնում է, որ փակ ճանապարհների պատճառով բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց
20 Հուլիսի 2018 - 15:35
Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ:
Լճի մակարդակի բարձրացումը կբարելավի «Սևան» ազգային պարկի ներկայիս վիճակը
20 Հուլիսի 2018 - 15:24
Սևան թափվում է 28 գետի ջուր, ամենամաքուրը Արփա-Սևան թունելով եկողն է, որովհետև դրա հարակից տարածքում ոչ մի գյուղ չկա, իսկ մյուսները աղտոտում են լիճը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սևան» ազգայինպարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը: «Հիմա վիճակը լավ չէ: Եվ միակ բանը, որ կարող է փրկել «Սևան» ազգային պարկը, ջրի մակարդակի բարձրացումն է»,- ասաց բանախոսը:
Սևանի որոշ հատվածներում գործ ունենք ճահիճների հետ, ինչը կարող է բերել լճի ճահճացման՝ միջոցներ չնախաձեռնելու և Սևանի մակարդակի չբարձրացման պարագայում. փորձագետ
20 Հուլիսի 2018 - 13:02
Սույն թվականի մարտի 22-ին Ջրի միջազգային օրվա կապակցությամբ «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ, և 9 տարի նույն կառույցի տնօրեն Գագիկ Սուխուդյանը իր թիմով եղել է Սևանա ավազանում և Փոքր Սևանում՝ Արևիկ ափից երեք կիլոմետր հեռավորության վրա 40 մետր խորությունից վերցրել ջուր հատուկ սարքերով, որոնք անցել են փորձաքննություն, ըստ որի պարզվել է, որ այդ ջուրը քաղցրահամ է և ենթակա է խմելու համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 86
 
Լրահոս`
Աստղագուշակ
Հասարակություն