Facebook   Twitter
 
Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է հայտնաբերվել (լուսանկար)

Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է հայտնաբերվել (լուսանկար)

11 Օգոստոսի 2017 - 18:10
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում թուրք հնագետները հերթական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական շրջանի հետաքրքիր մի սրբավայր, որը գտնվում է Վանի բերդից ոչ հեռու, այս մասին հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Թուրք հնագետ, դոցենտ Էրքան Քոնյարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ գտնված սրբավայրը բավականին մեծ տարածք է ներառում, «գտածոն» անակնկալ է եղել ամբողջ գիտահետազոտական խմբի համար:

Ըստ թուրք գիտնականի՝ սրբավայրի տարածքը կարևոր ու ավելի լայն տեղեկություններ է տալիս Ուրարտուի թագավորության ժողովրդի կրոնական պատկանելիության ու ծեսերի մասին, որոնք մինչ այդ իրենց համար անհայտ էին մնում:

Ամիսներ առաջ էլ Վանի նահանգում հնագետները 2.800 տարվա ցորենի սերմ են գտել: Սերմերը հայտնաբերվել են Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ ուրարտական Սարդուրի Երկրորդ արքայի ենթադրյալ ամրոցի պարիսպների մոտակայքում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անջելինա Ջոլին իր ժանյակազարդ զգեստով դարձավ Ամերիկայի կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության գլխավոր աստղը
18 Փետրվարի 2018 - 23:06
Լոս Անջելեսում տեղի ունեցավ ամերիկյան հասարակության կինեմատոգրաֆիստների մրցանակաբաշխությունը: Տարօրինակ է, սակայն ի տարբերություն մյուս մրցանակաբաշխությունների՝ այս անգամ 42 ամյա Անջելինա Ջոլին առանց երեխաների էր մասնակցում մրցանակաբաշխությանը:
Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 10:52
«Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մգեր Արմենիայի երգի տեսահոլովակը հրապարակվել է: Նշենք, որ Մհերի երգը շատ նման է Queen խմբի «Who Wants To Live Forever» երգին:

Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունների» մասին (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 10:39
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանն է: Դերասանն ի թիվս այլ հարցերի՝ նաև անդրադարձել է մերօրյա «միջակություններին»:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
17 Փետրվարի 2018 - 21:17
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով:
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
17 Փետրվարի 2018 - 16:50
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն:
Հայ քանդակագործն աշխատում է Վատիկանի համար Գրիգոր Նարեկացու արձանի վրա
17 Փետրվարի 2018 - 15:04
Չեխիայի Գորնի Կալնա գյուղի գեղարվեստական արվեստանոցում ավարտվում է Գրիգոր Նարեկացու քանդակի ստեղծման աշխատանքը, որը պետք է նվիրվի Հռոմի Պապին:
Մոնիկա Բելուչին կարմիր փայլուն զգեստով զարդարել է Lumieres մրցանակաբաշխությունը
17 Փետրվարի 2018 - 13:58

Օրերս Փարիզում տեղի է ունեցել Lumieres Award մրցանակաբաշխությունը: Միջոցառման կարմիր գորգի վրայով անցել է նաև իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, հայտնում է dress-code-ը:
Սոֆի Դևոյանը՝ «Տարվա մշակութային գործիչ» (Լուսանկարներ)
17 Փետրվարի 2018 - 11:49
Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
Հայտնի են Սերժ Թանգյանի երաժշտական մարտահրավերի հաղթողները
16 Փետրվարի 2018 - 22:23
Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանգյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 517
 
Լրահոս`
 
 
 
 
 
Իսլանդիան պատրաստվում է արգելել թլպատումը
Միջազգային, Հասարակություն
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն