Facebook   Twitter
 
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները

11 Օգոստոսի 2017 - 19:09
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։
Եվրասիական երաժշտական խաղերն անցկացվում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնությունն ուղեկցվելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտություններով անցկացվելիք մրցույթներով և դասական երաժշտության համերգներով։ Եվրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելույթ են ունենալու համաշխարհային մեծության երաժիշտներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և մանկավարժների կողմից։

Մաեստրո Սմբատյանին է վերապահված Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները ղեկավարելու պատիվը։ Օգոստոսի 15-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրեաս Օտանզամերը։ Կհնչեն Ալեքսեյ Շորի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարի զենքը նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով
24 Հունիսի 2018 - 20:15
Հրազենը, որը Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարը՝ Հան Սոլոն, օգտագործել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի 6-րդ՝ «Ջեդայի վերադարձը» մասում, նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով:
Էշլի Գրեհեմը մոր հետ լողազգեստերով լուսանկար է հրապարակել (Լուսանկար)
24 Հունիսի 2018 - 19:58
Հայտնի մոդել Էշլի Գրեհեմը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել իր մոր հետ։
ԵԿՄ-ն նորոգվելու խնդիր ունի. Համլետ Հայրապետյան
24 Հունիսի 2018 - 19:57
Նորոգված Երկրապահն էլի կանգնելու է մեր պետականության կողքին եւ պայքարելու է մեր երկրի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Գորիսում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում է
24 Հունիսի 2018 - 19:56
Սյունիքում ճանապարհային պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 24-ին ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որո՞նք են ամենավնասակար կոշիկներն ըստ փորձագետների
24 Հունիսի 2018 - 19:55
Մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում մարզակոշիկներն ու բարձրակրունկ կոշիկներն ամենավնասակարն են ճանաչվել մարդու առողջության համար։
Մեզ նոր մանվելներ պետք չեն. Ռազմիկ Պետրոսյանը կարծում է` ԵԿՄ-ն պետք է խորհուրդը ղեկավարի
24 Հունիսի 2018 - 19:52
Մեր նպատակն այն է, որ Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) կարողանա նորմալ գործունեություն ծավալել, իսկ մեղավորները պատասխանատվություն կրեն: Այս մասին ասաց «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Ռազմիկ Պետրոսյանը:
ԱԱ-2018. Անգլիայի հավաքականը Պանամայի ընտրանուն հաղթեց 6:1 հաշվով
24 Հունիսի 2018 - 19:15
ԱԱ-2018-ի G խմբի 2-րդ տուրի 2-րդ խաղում մրցում էին Անգլիայի և Պանամայի հավաքականները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12284
 
Լրահոս`