Facebook   Twitter
 
Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատորի» վեցերորդ մասում

Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատորի» վեցերորդ մասում

12 Օգոստոսի 2017 - 11:23
Ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատոր» կինոսագայի վեցերորդ մասում:
Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

«Հաջորդ տարվա մարտին ես կսկսեմ նկարահանվել «Տերմինատորում»: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և պրոդյուսեր Դևիդ Էլիսոնը կվերադառնան նկարահանող խմբի կազմ», - ասել է Շվարցենեգերը:

Քեմերոնը հաստատել է «Տերմինատորի» վեցերորդ մասը նկարահանելու որոշումը և ասել, որ Շվարցենեգերը կլինի ոչ թե տերմինատորի, այլ նրա նախատիպի՝ մարդու դերակատարը:

«Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ են բոլոր կերպարներն այնպես խոսում և այնպիսի տեսք ունեն, ինչպես Առնոլդը: Սրա համար պետք է պատճառ լինի: Ճիշտ է. ինձ մոտ միտք է ծագել, որ պետք է նախատիպ լինի», - հայտնել է ռեժիսորը Daily Express պարբերականին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հեղեղումներ Բանգլադեշում. Կան զոհեր
17 Օգոստոսի 2017 - 15:23
Բանգլադեշում առնվազն 57 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով, հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների հակազդման դեպարտամենտը:
Ամերիկյան IT ընկերությունն իր կենտրոնները Բելգիա եւ Հայաստան կտեղափոխի
17 Օգոստոսի 2017 - 14:55
Բոսթոնում գտնվող Startup Institute ընկերությունը տեխնոլոգիական վերապատրաստման կենտրոնները Բելգիա եւ Հայաստան է տեղափոխում։
Ավստրալուհի սենատորը խորհրդարան է եկել բուրքայով՝ պահանջելով արգելել այն կրելը (Լուսանկարներ, տեսանյութ)
17 Օգոստոսի 2017 - 14:24
Ավստրալական «Մեկ ազգ» կուսակցության առաջնորդ Փոլին Հանսոնը շոկի է մատնել Սենատի անդամներին, երբ նիստերի դահլիճ է մտել մուսուլմանական բուրքայով:
Օրվա կադրը. Բազմոցի մեջ ընկղմված Շառլ Ազնավուրը՝ չորքոտանի բարեկամի ընկերակցությամբ
17 Օգոստոսի 2017 - 13:28
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի քույրը` Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա այս լուսանկարը:
Հոլանդիայում ձերբակալել են ռադիոկայանում մի կնոջ պատանդառած տղամարդուն
17 Օգոստոսի 2017 - 12:41
Հոլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը Հիլվերսյում քաղաքում 3FM ռադիոկայանի շենքում կնոջ էր պատանդառել։ Reuters-ը, վկայակոչելով ANP գործակալությունը, հաղորդում է, որ կինն ազատվել է։
Ավելի քան 35 դատապարտյալ է զոհվել Վենեսուելայի բանտում՝ բախումների ժամանակ
17 Օգոստոսի 2017 - 11:48
Վենեսուելայի անվտանգության ծառայությունները Ամասոնաս նահանգի բանտում գործողություն են իրականացրել։ Իշխանության ներկայացուցիչների հետ բախումների ընթացքում 37 դատապարտյալ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին։

Պատանդ են վերցրել հոլանդական 3FM ռադիոկայանում
17 Օգոստոսի 2017 - 11:42
Հոլանդիայում անհայտ անձը մի կնոջ պատանդ է վերցրել 3FM ռադիոկայանի շենքում: Այդ մասին հայտարարել է ոստիկանությունը, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հոլանդական լրատվական գործակալություններին:

Գիշերը Ֆիլիպիներում 25 հանցագործի են սպանել
17 Օգոստոսի 2017 - 11:29
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գիշերը 25 հանցագործ է սպանվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Նյու Յորքում տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրական արձանը
17 Օգոստոսի 2017 - 11:23
Նյու Յորքում տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրական արձանը, որը պատկերում է 71-ամյա ղեկավարին «թվիթներով» աղավնու կերակրելիս:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2960
 
Լրահոս`