Facebook   Twitter
 
Անդրադարձել են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին. Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանականներին

Անդրադարձել են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին. Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանականներին

12 Օգոստոսի 2017 - 13:01
Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։ Այս մաիսն NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Կարեն Միրզոյանը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ եւ հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին եւ երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի եւ տարբեր երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը կարեւոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին
18 Հունվարի 2018 - 21:41
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18 Հունվարի 2018 - 21:15
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
«Ծառուկյան» դաշինքը կմիանա՞ «Ելք»-ի նախաձեռնած երթին՝ ընդդեմ թանկացումների
18 Հունվարի 2018 - 20:37
Վաղը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը՝ ընդդեմ թանկացումների։ Հիշեցենք՝ երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնին հարակից տարածքից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է
18 Հունվարի 2018 - 20:32
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխվստահությունը միջուկային և այլ հարցերի շուրջ նվազում է:
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. թուրքագետ
18 Հունվարի 2018 - 20:16
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններունների արանքով «սև կատու» է անցել: Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցել է «ԵՓՐԱՏ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը
18 Հունվարի 2018 - 20:14
Սիրիայում ՀՀ դեսպանությունում հունվարի 17-ին դամասկաոսահայ համայնքապետերի, ազգային կառույցների ղեկավարների և անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Ամանորյա ավանդական ընդունելություն:
Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով
18 Հունվարի 2018 - 19:55
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համզաթ Իբրահիմին (նստավայրը` Թեհրան)։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3639
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ
Տնտեսություն, Հասարակություն