Facebook   Twitter
 
Մասնագետների շարժական խմբերը ջավախքահայերին վրացերեն կսովորեցնեն

Մասնագետների շարժական խմբերը ջավախքահայերին վրացերեն կսովորեցնեն

12 Օգոստոսի 2017 - 14:16
Ջավախքի Ախալքալաք քաղաքի ու մյուս բնակավայրերի բնակիչներին, որոնք հիմնականում հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել, ասվում է Վրաստանի կրթության ու գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»։
Դասընթացները կազմակերպելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցը՝ Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ։

Վրաստանի կրթության ու գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հայտնել է, որ Ժվանիայի անվան դպրոցը պատրաստել է 130 շարժական խմբեր Ջավախքի համար, որպեսզի նրանք ուղեւորվեն այն վայրեր, որտեղ կա վրացերենի ուսուցման պահանջ։

Ախալքալաքում, որտեղ հայերը կազմում են բնակչության 80 տոկոսը, շատերն ընդամենը կենցաղային մակարդակի վրա են տիրապետում պետական լեզվին։ Դա նրանց խանգարում է ինտեգրվել վրացական հասարակությանն ու դառնալ իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ։ Փորձագետները վստահ են, որ նոր դասընթացների շնորհիվ այդ իրավիճակն արմատապես կփոխվի։ Ըստ բնակչության մարդահամարի, որը իրականացվել է 2014-ի նոյեմբերին, Վրաստանում ապրում է 168․1 հազար հայ։

HayNews.am



 
Նմանատիպ նորություններ
Թեյլոր Սվիթը հաղթել է դատը, որով նա սեռական ոտնձգությունների մեջ էր մեղադրում DJ Դավիթին
16 Օգոստոսի 2017 - 20:00
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիթը հաղթել է իրավական պայքարում , որն ընթաանում էր նրա և DJ Դավիթ Մյուլլերի միջև:
Սոչիի օդանավակայանում վառել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկը
16 Օգոստոսի 2017 - 19:04
Այսօր Կրասնոդարի երկրամասում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են 20 արկղ ձուկ, որն առողջավայր էր ուղարկել Հայաստանից։
Մշակույթի ոլորտում պաշտոնները ժառանգաբար փոխանցվելու միտում չկա. Արմեն Ամիրյան
16 Օգոստոսի 2017 - 12:16
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արհեստական թեմա և շահարկում է համարում դիտարկումը, թե Հայաստանում նկատվում է միտում, որ մշակույթի ոլորտում ղեկավար պաշտոնները (միության նախագահ, գեղարվեստական ղեկավար) հորից երեխաներին են փոխանցվում:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս
15 Օգոստոսի 2017 - 19:05
Այսօր՝ օգոստոսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից:
Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ
13 Օգոստոսի 2017 - 12:55
Գիտնականները հայտնաբերել են երկրի ամենամեծ հրաբխային գոտին, որը գտնվում է 2կմ խորության վրա՝ Անտարկտիկայի արևմտյան հատվածի հաաստ սառցաշերի տակ:
HBO-ն իր համակարգը կոտրած հաքերներին 250.000 դոլար է առաջարկել որպես «պարգևավճար»
11 Օգոստոսի 2017 - 18:42
HBO-ի համակարգերի վրա վերջերս հարձակում գործած և այդ թվում «Գահերի խաղը» հեռուստասերիալին առնչվող տվյալներ գողացած հաքերներն էլեկտրոնային նամակ են հրապարակել, որում ամերիկյան մալուխային հեռուստատեսային ցանցը նրանց 250.000 դոլար է առաջարկել որպես «պարգևավճար»:
Շանը ծեծելու համար ֆրանսիացուն կես տարվա կալանքի են դատապարտել
11 Օգոստոսի 2017 - 17:56
Ֆրանսիայի Վալ դե Մարն դեպարտամենտի բնակիչը 6 ամսվա կալանքի է դատապարտվել շանը ծեծելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Parisien–ը։
Փաստաբանների պալատը պատասխանել է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմին
11 Օգոստոսի 2017 - 17:09
Փաստաբանների պալատը պատասխանել է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի հասարակական կազմակերպությունների հայտարարությանը, որով Փաստաբանների պալատին կոչ էր արվում ձեռնպահ մնալ վարույթների հարուցումից և պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից։
«Ձվի սկանդալ» Եվրոպայում
11 Օգոստոսի 2017 - 13:09
Հավի ձվում ֆիպրոնիլի հետքեր են հայտնաբերվել Եվրոպայի եւս երեք երկրներում՝ Սլովակիայոմ, Ռումինիայում եւ Դանիայում։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Rheinische Post-ը։ Այսպիսով, վարակված ձվերից տուժած երկրների թիվը հասել է 12-ի։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 41
 
Լրահոս`