Facebook   Twitter
 
Ի՞նչ անել թունավորման դեպքում. խորհուրդներ գաստրոէնտերոլոգից

Ի՞նչ անել թունավորման դեպքում. խորհուրդներ գաստրոէնտերոլոգից

12 Օգոստոսի 2017 - 14:20
Ամառային տապ օրերին բավական տարածված են սննդային թունավորումները, որոնք հաճախ կարող են առաջանալ առաջին հայացքից պիտանի թվացող սննդից:
HayNews.am-ը հնարավոր թունավորումներից խուսափելու համար զրուցել է «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի հետ:

«Սննդային թունավորումը սուր վիճակ է, որը սովորաբար ուղեկցվում է մարսողության խանգարումով։ Թունավորման պատճառ հիմնականում դառնում են սննդամթերքի հետ միասին օրգանիզմի մեջ հայտնված զանազան բակտերիաները»,-ասաց բժշկուհին:

Գաստրոէնտերելոգի խոսքով՝ թունավորման հիմնական ախտանիշներն են ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, մարմնի բարձր ջերմաստիճանն ու աղիների աշխատանքի խանգարումը:

«Սննդային թունավորումներն, առաջին հերթին վտանգավոր են հղի կանանց, փոքր երեխաների ու տարեց մարդկանց համար։ Հետևաբար, եթե վերոնշյալ ախտանիշները հայտնվում են վերոհիշյալ խմբերի մոտ, խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի՝ հետագա խնդիրներից ու բարդացումներից խուսափելու համար»,-ասաց բժշկուհի Մալխասյանն ու հավելեց, որ եթե մարդը, բախվում է այդ ախտանիշներին և ռիսկի նշյալ խմբերին չի պատկանում, նա կարող է սպասել 24 ժամ, խմել առնվազն 3 լիտր ջուր ու ակտիվացված ածուխ։

«Եթե հաջորդ օրը այդ ախտանիշները չանցնեն, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Հարկ է նշել, որ սննդային թունավորումների դեպքում, հակացուցված է ոգելից խմիչք գործածելը։ Նաև խորհուրդ չի տրվում գործածել ձմերուկ, կաթ, սունկ ու պահածոյացված մթերքներ»,-ասաց մասնագետը:

Գաստրոէնտերոլոգ հիշեցրեց, որ սննդային թունավորումը կարող է լինել անորակ ու ոչ թարմ մթերքների օգտագործման հետևանք։

«Ավելին, պիտանելիության ժամկետը, որը նշված է փաթեթի վրա, չի կարող մթերքի թարմության ցուցիչ լինել, հատկապես շոգին։ Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մթերքի գույնի, ընդհանուր տեսքին, այլ ոչ թե պիտանելիության ժամկետին։ Նաև պետք է համոզվել, որ մթերքը պատրաստված է հիգիենայի բոլոր կանոնները հաշվի առնելով ու անցել է անհրաժեշտ ջերմային մշակում»,-եզրափակեց Մարիաննա Մալխասյանը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է
20 Սեպտեմբերի 2017 - 23:04
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները հարվածել և սեռական հայհոյանքներ են հասցրել են իրենց ծառայակցին, քրոջ բջջային համարն են ուզել, փոխարենը ստացել են այլ համար: Նրանցից մեկը մեղադրվում է զինծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ:

Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագուն ժամանել է Հայաստան ու այցելել «Փյունիկի» մարզադաշտ
20 Սեպտեմբերի 2017 - 22:03
Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագու Սյաֆիք Սայֆուլահը երկար ճանապարհ է կտրել, որպեսզի իր աչքերով տեսնի այն քաղաքն ու ակումբը, որոնց մասին Հայաստանի հավաքականի ավագը խոսում է հիացմունքի և հպարտության մեծ զգացումով:
Արտառոց դեպք՝ Գյումրիում. ինչու է տղամարդը ծեծել կին ոստիկանին
20 Սեպտեմբերի 2017 - 22:00
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, ընթանում է քաղաքացի Էդուարդ Ա.-ի գործով դատական քննությունը:
«Կլասիկ խարդախություն» Երևանում. տուժածը դիմել է Գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ բնակարանը վաճառել են վրացու
20 Սեպտեմբերի 2017 - 21:56
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով Ոստիկանության Շենգավիթի բաժին է փոխանցվել Երևանի բնակիչ Ամալյա Օհանյանի դիմումը, որը նա հասցեագրել էր ՀՀ գլխավոր դատախազին:
Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը
20 Սեպտեմբերի 2017 - 20:13
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ:
«Եթե շեղվեն միջոցառման օրակարգից, մենք ավելի քան պատրաստ ենք համարժեք պատասխանների». Արմեն Աշոտյանը՝ Բաքու մեկնելու մասին
20 Սեպտեմբերի 2017 - 20:06
Հոգեբանական որևէ խնդիր չունենք չգնալու Բաքու և չմասնակցելու Եվրանեսթ ԽՎ -ի շրջանակներում կազմակերպվող այս կարևոր միջոցառմանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
20 Սեպտեմբերի 2017 - 19:57
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ
20 Սեպտեմբերի 2017 - 19:49
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին Tert.am -ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8080
 
Լրահոս`