Facebook   Twitter
 
Նիկշա Բավցեւիչ. Մենք այս պահին լավ իրավիճակում ենք

Նիկշա Բավցեւիչ. Մենք այս պահին լավ իրավիճակում ենք

12 Օգոստոսի 2017 - 15:20
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն անդրադարձել է Սոլվակիայի թիմի դեմ 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղին, որը կկայանա օգոստոսի 12-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:
«Առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է մրցող թիմերի համար։ Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերը հաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։ Չորրորդ տուրի մյուս խաղում Բոսնիա եւ Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ։

Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ օգոստոսի 2-ին մրցել ենք նրանց հետ Երեւանում։ Ունեն հավասար կազմ, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է։

Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին։ Նա սկսել է մարզվել եւ խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։ Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը եւ նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է հանդիպմանը:

Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք եւ առավելագույնս կենտրոնացած գործենք»,- խորվաթ մասնագետի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ եւ պարտվել Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին (85:98):

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Վեսթ Հեմը խոշոր հաշվով պարտվեց Բրայթոնին
21 Հոկտեմբերի 2017 - 10:29
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Գլեն Մյուրեյը, մեկ անգամ աչքի ընկավ Խոսե Իսկյերդոն:


Լևոն Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
20 Հոկտեմբերի 2017 - 20:17
ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:
Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ
20 Հոկտեմբերի 2017 - 20:10
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է թիմի դարպասապահ Ռոման Բյուրկիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 18:56
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
20 Հոկտեմբերի 2017 - 18:02
Հոկտեմբերի 23-ին Դինամո/ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Սոնա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 10:14
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Marca. Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ կոնֆետ (տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2017 - 22:52
Արդեն տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:1) դեղահաբ է ընդունել:

Ցրվենա Զվեզդա-Արսենալ. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
19 Հոկտեմբերի 2017 - 21:16
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կայանալու են 3-րդ տուրի հանդիպումները:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1464
 
Լրահոս`