Facebook   Twitter
 
Եվրոպացի պատգամավոր Ռուբինա Բերարդոն ժամանել է Արցախ

Եվրոպացի պատգամավոր Ռուբինա Բերարդոն ժամանել է Արցախ

12 Օգոստոսի 2017 - 16:06
«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ oգոստոսի 12-ին ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին:
Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:

Հանդիպմանը Վահրամ Բալայանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը:

«Հնարավոր է՝ Պորտուգալիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է»,-ասել է նա:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրներում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացի գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Արցախ, խորհրդարան, եվրոպացի պատգամավոր, Ռուբինա Բերարդոն
 
Նմանատիպ նորություններ
Վթար Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017 - 23:38
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշտարակի կամրջի տակ հայտնաբերված աղջիկը փորձել է ինքնասպան լինել աշխատանք չգտնելու պատճառով. հարազատներ
16 Դեկտեմբերի 2017 - 23:31
Դեկտեմբերի 15-ի գիշերը Աշտարակի կամրջի տակ հայտնաբերված 23-ամյա Ա.Չ.-ն փորձել է ինքնասպանություն գործել աշխատանք գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո: Այս մասին NEWS.am- ի թղթակցին հայտնել են աղջկա հարազատները:
Լուսանկարներ․ Գեղեցկուհի Իրինա Շեյքը մերկացավ իր երկրորդ «սիրելիի» տեսախցիկի առջև
16 Դեկտեմբերի 2017 - 23:26
Իրինա Շեյքն ամենավառ ու սեքսուալ մոդելներից է:
Ուղեղի համար վտանգավոր 10 սովորություն, որոնցից պետք է անհապաղ ազատվել
16 Դեկտեմբերի 2017 - 23:17
Ուղեղը մարդու օրգանիզմի չափազանց կարևոր օրգաններից մեկն է, քանի որ այն օրգանիզմի կառավարման գլխավոր կենտրոնն է։
Ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց
16 Դեկտեմբերի 2017 - 23:13
Սեռական բավականություն
Սեքսի բացակայություն։ Եթե կինը չի գոհացնում ամուսնուն սեքսում՝ տղամարդը փորձում է այդ հաճույքը ստանալ մեկ այլ կնոջ հետ։
Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (Լուսանկարներ)
16 Դեկտեմբերի 2017 - 22:45
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տոնածառ են տեղադրում։

Էմինեմը թողարկել է նոր ալբոմ (Լուսանկար, Տեսանյութ)
16 Դեկտեմբերի 2017 - 22:17
Ռեփի երկրպագուները չորս տարի սպասում էին այս պահին։
Մակրոնը թագավորական ոճով իր 40-ամյակը նշում է Շամբոր ամրոցում
16 Դեկտեմբերի 2017 - 21:48
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ծննդյան օրը շաբաթ նշում է թագավոր Ֆրանցիսկ I-ի նշանավոր ամրոցում, եւ այս ընտրությունը կարող է միայն ուժեղացնել իր՝ որպես «հարուստների նախագահի» ընկալումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11952
 
Լրահոս`