Facebook   Twitter
 
Թրամփին ցանկանում են արգելել նախազգուշական հարված հասցնել Փխենյանին՝ առանց Կոնգրեսի թույլտվության

Թրամփին ցանկանում են արգելել նախազգուշական հարված հասցնել Փխենյանին՝ առանց Կոնգրեսի թույլտվության

12 Օգոստոսի 2017 - 16:52
Ամերիկացի պատգամավորը պահանջել է անհապաղ գումարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստ և արգելել առանց Կոնգրեսի հավանության Հյուսիսային Կորեային նախազգուշական հարված հասցնելը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացացուցիչների պալատը իր աշխատանքը կսկսի Վաշինգտոնում սեպտեմբերի 5-ին:

«Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև շարունակվող դիմակայության ֆոնին, ինչպես նաև նախագահ Թրամփի անպատասխանատու խոսքերից հետո ես խնդրում եմ անհապաղ գումարել Ներկայացուցիչների պալատի նիստ՝ քննարկելու համար օրինագիծը, որը կարգելի ԱՄՆ-ի կողմից նախազգուշական միջուկային հարված հասցնել առանց Կոնգրեսի հավանության»,- ասվում է Ռոդ Այլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Դևիդ Սիսիլայնի նամակում՝ ուղղված Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին:

Սիսիլայնի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը «խորացնում է իրավիճակը» Կորեական թերակղզում, որտեղ, նրա տվյալներով, գտնվում է մոտ 20 հազար ամերիկացի:.

«Չափազանց կարևոր է, որպեսզի Թրամփի վարչակազմը փորձի բոլոր դիվանագիտական ուղիները՝ մինչ ռազմական ուժին դիմելը: Մինչդեռ դրա փոխարեն՝ նախագահ Թրամփը ավելի է վատթարացնում առանց այն էլ վտանգավոր իրավիճակը»,- ասվում է նամակում, որը հրապարակվել է Twitter-ի նրա օգտահաշվում: Նամակը Ռայանին է փոխանցվել ուրբաթ օրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՌԴ-ն տիեզերք է ուղարկել ռազմական արբանյակ
17 Օգոստոսի 2017 - 17:30
ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամլո գասենյակն հայտարարել է.«Հինագշաբթի առավոտյան ՌԴ ռազմական նոր արբանյակը Proton-M արբանյակակիր հրթիռով տիեզերք է ուղարկվել Ղազաղստանում գտնվող Բայկանուր տիեզերական բազայից»:
Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
17 Օգոստոսի 2017 - 17:28
Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:
Մեկ օրում բացահայտվել է գողության 13 դեպք
17 Օգոստոսի 2017 - 17:22
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Ռուսական հատուկ օդանավը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի «Խոսրովի անտառ»
17 Օգոստոսի 2017 - 17:16
«Խորսորվի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Turkish Airlines-ի ուղևորը կոմայի մեջ է ընկել և մահացել ինքնաթիռում
17 Օգոստոսի 2017 - 17:07
Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին հայտնում է «Դողան» գործակալությունը:
Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ հայ համայնքի ու թուրքական պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել. «Ակօս»
17 Օգոստոսի 2017 - 17:03
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին շարունակում է փակ մնալ, իսկ եկեղեցու շուրջ հայ համայնքի ու պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել
17 Օգոստոսի 2017 - 16:57
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։
ԱԻՆ-ը պատրաստ չէ այսպիսի աղետների. Բնապահպան Սիլվա Ադամյանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մասին
17 Օգոստոսի 2017 - 16:55
«Այսպիսի մեծ հրդեհներ լինում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Դրա պատճառները, մասնավորապես, լուրջ կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մոլորակի վրա: «Հիդրոմետ» կայանը պարբերաբար զգուշացնում էր ջերմաստիճանի բարձրացման մասին: Եւ՛ ԱԻՆ-ը, եւ՛ բնապահպանության նախարարությունը տեղյակ էին այս մասին եւ, գուցէ, զգուշավոր են եղել, սակայն, եղածը եղած է»,- նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
17 Օգոստոսի 2017 - 16:51
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Այս մասին գրում է «Sakhalin.info»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10503
 
Լրահոս`