Facebook   Twitter
 
Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով

Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով

12 Օգոստոսի 2017 - 16:56
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը: Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում:
Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են առանց խոչընդոտների: Ավելացել են գործարանի արտադրական ծավալները, մասնավորապես, ընթացիկ տարում մթերվել է առավել քան 1500 տոննա ծիրան, ինչը շուրջ 50%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Նրա խոսքով` ընկերությունը հետաքրքրված է վերամշակող ընկերություններին մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով, ինչը նրա համոզմամբ, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել մթերումների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:

Արարատում նախարարն այցելել է նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ, որտեղ ընթացքի մեջ են լոլիկի, սմբուկի, բամիայի և բանջարեղենի այլ տեսակների մթերման աշխատանքները: Իգնատի Առաքելյանն ընկերության գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել մթերման աշխատանքներին, ընկերության հնարավորություններին:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզ, այցելել «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ-ի Արմավիրի արտադրամաս, որը հիմնականում մասնագիտացված է պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ոլորտում:

Ընկերության գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը նշել է, որ իրենց արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, եվրոպական երկրներ, փոքր քանակությամբ` նաև Չինաստան:

Ըստ Ատոմ Եգորյանի` յուրաքանչյուր տարի ընկերությունում գրանցվում է ավելի քան 40% արտադրական աճ: Նա նույնպես կարևոր է համարել մթերման դիմաց մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, որից մտադրված է օգտվել հատկապես խաղողի մթերման ժամանակ:

Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետում, որտեղ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ իրենց մոտ ևս մթերումներն ընթանում են սահուն, առանց խնդիրների: Արմեն Գասպարյանը նշել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ներքին շուկայում և արտահանվում:

Իգնատի Առաքելյանի այցի վերջին կանգառը «ՄԱՊ» ՓԲԸ-ում էր, որտեղ նախարարը շրջել և հետևել է մթերումների գործընթացին:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ գործարանների գերակշիռ մասն արդեն սկսել են մթերումների գործընթացը, որն անցնում է կազմակերպված, առանց խոչընդոտների: Նախարարի տեղեկացմամբ` օգոստոսի 10-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

Ընկերությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ մթերման վարկերի տրամադրման նոր ծրագրի պայմանները բավական գրավիչ են վերամշակող ընկերությունների համար: Ծրագրով ընթացիկ տարում յուրաքանչյուր տնտեսությանը կարող է տրամադրվել մինչև 150 մլն դրամ, հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի: Նախարարը նաև տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել 5, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային: «Մենք լինելու ենք հետևողական, որպեսզի բոլոր ծրագրերը ծառայեն իրենց նպատակին, և պետության աջակցությունը լինի թիրախավորված այն կետերին, որտեղ ունենք խնդիրներ», – ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հավելել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՃՈ առանձին ծառայողներ դրսեւորում են լկտի վարքագիծ. Սերժ Սարգսյան
23 Հոկտեմբերի 2017 - 22:58
Վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները։ Այդ մասին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ունեցած ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Դոն Պիպոյի սպանության փորձի մեջ մեղադրվողի կյանքին վտանգ է սպառնում. ՀՔԱՎ
23 Հոկտեմբերի 2017 - 21:37
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին:
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևան–Արմավիր ճանապարհին. կան վիրավորներ
23 Հոկտեմբերի 2017 - 21:33
Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Հինգ միֆ հղիության մասին, մեկնաբանում է մանկաբարձ-գինեկոլոգը
23 Հոկտեմբերի 2017 - 21:00
Չնայած որ ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել և կանխել հղիության բարդությունները, թերևս չկա մի մայր, որ բարի ծանոթներից խորհուրդներ լսած չլինի:
Սեռական հարաբերություն՝ բռնության գործադրմամբ, իսկ հետո տուժողը փող է շորթել՝ խոստանալով բողոքը հետ վերցնել
23 Հոկտեմբերի 2017 - 20:13
Հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Երեւան քաղաքի մետրոպոլիտենի պահպանության բաժին դիմել մի կին՝ հայտնելով ոստիկաններին, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ավտոմեքենայում մի տղամարդ բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում 125 մլն հետեւորդ ունի
23 Հոկտեմբերի 2017 - 19:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ համացանցում ինքը 125 մլն հետեւորդ ունի։


Որոնք են հայերիս մոտ ավելի հաճախ հանդիպող անոթային հիվանդությունները
23 Հոկտեմբերի 2017 - 19:22
Հայաստանում անոթային հիվանդությունների տարածվածության հստակ վիճակագրություն գոյություն չունի։ Սակայն կան մի քանի հիվանդություններ, որոնք ակնհայտորեն ավելի հաճախ են հանդիպում մեր ազգաբնակչության շրջանակներում։
Լուսանկարիչը նկարահանել է բնության զարմանալի պահ. գորտը կուլ է տալիս օձին
23 Հոկտեմբերի 2017 - 19:13
EstusFiend ծածկանունով լուսանկարիչը Reddit-ում հազվագյուտ լուսանկար է հրապարակել, որում գորտը կուլ է տալիս օձին: Դժբախտ օձը ընդմիշտ անհետանում է գորտի ստամոքսում:
Համատիրությունների էլեկտրոնային կառավարումից մինչև աղբահանության խելացի կազմակերպում. հայտնի են երևանյան հաքաթոնի հաղթողները
23 Հոկտեմբերի 2017 - 18:57
Ավելի քան 60 ծրագրավորող Երևանի քաղաքապետարանում հանգստյան օրերին մասնակցել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնին, հայտնի են հաղթողները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8626
 
Լրահոս`