Facebook   Twitter
 
Արտավանի անտառներն անզգուշությամբ հրդեհելու մեջ կասկածվողը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին. նախկին գյուղապետ

Արտավանի անտառներն անզգուշությամբ հրդեհելու մեջ կասկածվողը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին. նախկին գյուղապետ

12 Օգոստոսի 2017 - 17:30
Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման ենթարկված Արտավան գյուղի բնակիչը հրդեհի առաջացման առաջին օրը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին:
Այս մասին այսօր ասաց Արտավանի նախկին գյուղապետ Արթուր Գալստյանը: Նա նշեց, որ 43-ամյա Կարեն Հակոբյանը 3 անչափահասների հայր է, նա մեծ դժվարությամբ է կարողանում պահել ընտանիքը: Նրա խոսքով, Կարեն Հակոբյանն զբաղվում է գյուղատնտեսությամբ, ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

Արթուր Գալստյանի խոսքով, անտառապատ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու մեջ կասկածվող համագյուղացին արցախյան պատերազմի մասնակից է, ունի նաեւ հաշմանդամության կարգ:

«Հո դիտավորությամբ չի հրդեհել, աշխատելիս է եղել, մեքենայի կայծի հետեւանքով էլ առաջացել է հրդհեը, որովհետեւ չոր խոտեր են, իր խոտի դեզն էլ է հրդեհվել»,-ասաց նա:

Նշենք, որ Վայոց ձորում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները: NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասել էր, որ կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ, որպեսզի հրդեհը չտարածվի:

Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ: Հրշեջներին օգնում են ոստիկանական ուժերը, ՊՆ զինծառայողներ, մոտակա գյուղերի բնակիչները: Առաջին անգամ հրդեհը մարելու համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները եւ մասնավոր ընկերության ծանր տեխնիկան:

Աշխատանքները տեղում կառավարում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները, ներգրավված է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը:

Հարուցվել է քրեական գործ:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարի ենթարկվել
21 Հոկտեմբերի 2017 - 10:55
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը. վարորդը զոհվել է
21 Հոկտեմբերի 2017 - 10:50
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գաղտնիքներ հայտնի սննդաբաններից, որոնք կօգնեն նիհարել և պահպանել ցանկալի արդյունքը
21 Հոկտեմբերի 2017 - 10:37
Աստղերը և հայտնի մարդիկ հիմնականում սլացիկ և խնամված մարմին ունեն: Ոմանց հաջողվում է լավ տեսք ունենալ առանց որևէ դժվարության, այնինչ երբ մյուսներն ավելորդ քաշից խուսափելու համար ստիպված են հետևել սննդակարգին և մարզվել:
Հանցագործը վնասել է Քիմ Քարդաշյանին պատկանող 3 ավտոմեքենա, գողացել Iphone
21 Հոկտեմբերի 2017 - 10:21
Անհայտ անձը երեկ փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի՝ Բել Էյրում գտնվող առանձնատուն, հաղորդում է Daily Mail-ը:

Ողբերգական վթար Արարատի մարզում. «Նիվան» բախվել է հաստաբուն ծառին
21 Հոկտեմբերի 2017 - 09:58
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:
ՄԱԿ-ի համար կարեւոր է նաեւ այն, ինչ Հայաստանն է անում Միացյալ ազգերի համար. Բրեդլի Բուզետտո
21 Հոկտեմբերի 2017 - 09:51
Հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 25-ամյակին։
Աղտոտումներն ավելի շատ մարդ են սպանում, քան պատերազմները
21 Հոկտեմբերի 2017 - 09:22
Գիտնականների խումբը վերլուծել է վնասը, որը ամեն տարի հասցվում է շրջակա միջավայրին եւ պայմանավորված է այսպես կոչված անտրոպոգեն՝ մարդկային գործոններով:
Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ
20 Հոկտեմբերի 2017 - 22:41
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Սգո երթ Ստեփանակերտում` ի հիշատակ Լևոն Հայրապետյանի
20 Հոկտեմբերի 2017 - 22:33
Արցախպրես-ի հաղորդմամբ, Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8304
 
Լրահոս`