Facebook   Twitter
 
Զիդանը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքելու «Ռեալի» հետ

Զիդանը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքելու «Ռեալի» հետ

12 Օգոստոսի 2017 - 19:00
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ երկարաձգելու է Արքայական ակումբի հետ գործող պայմանագիրը:
«Այո, ես երջանիկ եմ, բայց դա ոչինչ չի նշանակում: Կարող էի պայմանագիր կնքել 10 կամ 20 տարով, բայց ես գիտեմ, թե որտեղ եմ աշխատում: Մեկ տարուց ես կարող եմ այստեղ չլինել: Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ վստահության: Նպատակները միշտ նույնն են՝ հաղթել հնարավորինս շատ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիացի 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականի ամառը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո: Այդժմ նա ստանում է տարեկան 4,35 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բարսելոնա-Բետիս. Կատալոնացիների մեկնարկային կազմը, խաղի ուղիղ հեռարձակումը
20 Օգոստոսի 2017 - 22:10
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալելու է «Բետիսին»:

Մարկո Վերատին 5 տարվա ընթացքում 5-րդ անգամ կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
20 Օգոստոսի 2017 - 18:59
Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելուն,- գրում է «Le Parisien»-ը:
Դրաքսլերը և Վարանը կարող են հայտնվել Մանչեսթեր Յունայթեդում
20 Օգոստոսի 2017 - 16:24
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են դառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ:
Գվարդիոլա. Գյունդողանը վնասվածքների դեմ պայքարում էր 2 տարի, նրան ժամանակ է հարկավոր
20 Օգոստոսի 2017 - 14:50
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի` «Էվերթոնի» հետ կայանալիք խաղի մասին:
Մադրիդի Ռեալը պատրաստվում է երկարաձգել Բենզեմայի պայմանագիրը
20 Օգոստոսի 2017 - 13:41
Մադրիդի «Ռեալը» մոտ է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ կնքած պայմանագրի ժամկետը երկարաձգելուն:
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյան. Այն, ինչ ես եմ ուզում, դեռ չի ստացվում
20 Օգոստոսի 2017 - 13:11
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Շիրակից» կրած պարտությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեց «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը:
Գերմանիայի փոխչեմպիոնը մրցաշրջանը սկսեց պարտությունով
19 Օգոստոսի 2017 - 22:36
Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Բունդեսլիգայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:
Թենիս. Էնդի Մարեյը մտադիր է մասնակցել US Open-ին
19 Օգոստոսի 2017 - 19:04
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հաջորդ շաբաթ կուղևորվի Նյու Յորք, որպեսզի նախապատրաստվի ԱՄՆ-ի Բաց առաջնությանը, որը մեկնարկում է օգոստոսի 28-ին:
ՌՖՊԼ. Ուրալը և ԲԿՄԱ-ն ոչ-ոքի խաղացին, Հարոյանը մասնակցեց հանդիպմանը
19 Օգոստոսի 2017 - 18:43
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1414
 
Լրահոս`