Facebook   Twitter
 
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 200-250 հա տարածք է այրվում. հրդեհաշիջմանը մասնակցում է ՊՆ 2 ուղղաթիռ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 200-250 հա տարածք է այրվում. հրդեհաշիջմանը մասնակցում է ՊՆ 2 ուղղաթիռ

12 Օգոստոսի 2017 - 19:45
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:
Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը,

Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք):

200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը
21 Սեպտեմբերի 2017 - 21:37
Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։
Կրկին ամեն ինչ ցույց տվեց. իդեալական կազմվածքով Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:31
Երբ ապրիլի վերջին հրապարակվեցին Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները, շատերը նրան քննադատեցին վատ կազմվածք ունենալու համար:
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
21 Սեպտեմբերի 2017 - 21:04
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ:
Անկախությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. հոգեբան
21 Սեպտեմբերի 2017 - 20:05
Այդքան շահարկվող, ցանկալի և անհրաժեշտ անկախությունը կյանքի պես կարևոր ու թանկ է: HayNews.am-ը զրուցել է ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ պարզելու թե որքանով է կարևոր անկախությունը անհատի կայացման գործում:
«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան
21 Սեպտեմբերի 2017 - 19:25
Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ, նախագահի կողմից շնորհվող կոչումները խորհրդային տարիների մնացորդն են ու պետք է այդ ավանդույթին վերջ դնել:
Որտեղ և ինչպես են ապրում սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները.
21 Սեպտեմբերի 2017 - 19:20
Որտեղ և ինչպես են ապրում սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները.
Օրվա կադրը. «խելացի» հայի հնարամտությունը. մեքենայի համարները ծածկել էր, որ չակտավորվեր (Լուսանկար)
21 Սեպտեմբերի 2017 - 19:13
Այն, որ հայ ազգը շատ հնարամիտ է, դա փաստ է, որը կասկածի տակ չեն դնում շատ այլազգիներ, բայց այս մեքենայի վարորդը մեղմ ասած ամեն ինչ չէ, որ «հաշվարկել» էր:
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
21 Սեպտեմբերի 2017 - 19:06
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
21 Սեպտեմբերի 2017 - 18:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը եւ Ջիմ Սենսենբրեները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8088
 
Լրահոս`