Facebook   Twitter
 
Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին

Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին

12 Օգոստոսի 2017 - 20:02
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:

«Շառլ Ազբավուրը ողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կատարող է, որին միլիոնավոր երկրպագուներ են սիրում տարբեր սերուդների շրջանում», - ասել է Փառքի ծառուղու միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսը:

93-ամյա Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվեց «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, , ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իտալացի վարպետի փայտե քանդակները, որոնք ասես կենդանի լինեն
20 Օգոստոսի 2017 - 16:05
Քանդակագործության արվեստը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է. դարեր շարունակ այն եղել է մշակույթի անբաժանելի մասը և մինչ օրս շարունակում է մնալ այդպիսին:
Փորձում եմ ներկայի քայլերով հարթել ապագայիս ուղին. Արմինե Վարդանյան
20 Օգոստոսի 2017 - 11:53
Հարգելի ընթերցող Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ երգչուհի Արմինե Վարդանյանին:
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերին կայցելի Հայաստան
18 Օգոստոսի 2017 - 21:28
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն կայցելի Հայաստան:
Սունդուկյանի թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը
18 Օգոստոսի 2017 - 19:48
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, NEWS.am-ը տեղեկացավ թատրոնից:

Փառատոնների ժամանակ որքանով է ավելանում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը
18 Օգոստոսի 2017 - 18:25
Դիտակումների, փորձագիտական գնահատականների արդյունքում պարզ է դարձել, որ փառատոնների ժամանակ Հայաստան այցելող օրական զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով:
Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաշվետվությունը
18 Օգոստոսի 2017 - 18:21
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբանյանի ներկայացրած կիսամյակային հաշվետվությունը, դրանում ամրագրված ֆինանսական ցուցանիշներն ու ՊՈԱԿ-ի վարած «հրավիրատոմսային քաղաքականությունը»:
Մոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի Օսինը
18 Օգոստոսի 2017 - 16:05
ՌԴ ոստիկանությունը փնտրում է Մոսկվայում անհայտ կորած երաժիշտ Եվգենի Օսինին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Վերնիսաժի տարածքում հայ չենք տեսել. նկարիչ
18 Օգոստոսի 2017 - 14:32
Խորհրդային միության փլուզման տարիներին ստեղծված «Վերնիսաժը» շարունակում է մնալ օտարերկրացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Դա են փաստում նկարիչները, որոնք կատակով ասում են. «Վերջին մեկ ամսվա ընթացքում Վերնիսաժի տարածքում հայ չենք տեսել»:
Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
17 Օգոստոսի 2017 - 19:02
Օգոստոսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 447
 
Լրահոս`