Facebook   Twitter
 
Անտարկտիդայում 106 տարվա մրգային կեքս է գտնվել

Անտարկտիդայում 106 տարվա մրգային կեքս է գտնվել

12 Օգոստոսի 2017 - 23:55
Անտարկտիդայում հետազոտողները հայտնաբերել են լավ պահպանված բրիտանական ավանդական մրգային կեքս: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ին:
Ենթադրվում է, որ այն պատկանել է հայտնի բևեռախույզին` Ռոբերտ Ֆոլկոն Սքոթին, ով Հարավային բևեռի առաջին բացահայտողներից է: Հետազոտողների խումբն ուսումնասիրում է Անտարկտիդայում գտնվող նորվեգացի հետազոտող Քարստեն Բորխգրևինկի խրճիթը, որը կառուցել է 1899 թվականին, որից էլ օգտվել է Սքոթն իր «Տեռանովա» արշավի շրջանակում 1911 թվականին: Որոշ տվյալների համաձայն, նա շատ է սիրել «Huntley & Palmers» ֆիրմայի արտադրության կեքս և արշավների ժամանակ միշտ վերցրել է իր հետ: Կեքսը գտած հետազոտողները նշում են, որ տուփը փոքր-ինչ մաշվել է, բայց ինքը` խմորեղենը, գտնվում է շատ լավ վիճակում և ախորժաբեր բուրմունք ունի: Ավանդաբար բրիտանական կեքսի բաղադրության մեջ եղել են թարմ կամ չորացրած մրգեր: Սկզբում այն պատրաստվում էր սուրբծննդյան տոներին: Սառնարանում այն կարելի է պահել մի քանի ամիս, իսկ սառցարանում` մի քանի տարի:
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Փհենյանի միջև. ՌԴ ԱԳՆ
21 Հոկտեմբերի 2017 - 22:53
Մոսկվան մշտապես պատրաստ է օգնել Վաշինգտոնին և Փհենյանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Օլեգ Բուրմիստրովը:

Կատալոնիայի ղեկավարին 3 օր վերջնաժամկետ են տվել․ լրատվամիջոց
21 Հոկտեմբերի 2017 - 21:45
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին 3 օր են տվել Իսպանիայի կառավարության կողմից կիրառվելիք մեթոդների շուրջ փաստարկներ ներկայացնելու համար։
Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են
21 Հոկտեմբերի 2017 - 21:04
Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Երկրի քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքապետերի եւ 64 համայնքային օրենսդիր մարմինների պատգամավորների։
Կիեւում առեւանգված երեխային գտել են. նրան կին էր գողացել
21 Հոկտեմբերի 2017 - 19:24
Ուկրաինայի իրավապահները հայտնաբերել են մանկապարտեզից գողացված նորածնին: Հանցանքի մեջ կասկածվող կինը ձերբակալվել է, հաղորդում է «Ուկրաինական պրավդա»-ն:
Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը
21 Հոկտեմբերի 2017 - 19:15
Շվեյցարիայի Լոզան քաղաքում բացվել է աշխարհի ամենախոշոր «Ակվատիս» ակվարիումը՝ քաղցրահամ ջրով:
Ռուսաստանը չեղարկել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը
21 Հոկտեմբերի 2017 - 18:59
Ռուսաստանը նոյեմբերի 1-ից չեղարկում է թուրքական լոլիկների ներկրման արգելքը: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Չինաստանի իշխանությունները որոշել են բոլոր կրոնները հարմարեցնել չինական սոցիալիզմին
21 Հոկտեմբերի 2017 - 17:52
Չինաստանի իշխանությունները որոշել լրջորեն զբաղվել կրոններով:
Բաքվում 50 հազար մարդ չունի մշտական բնակության վայր
21 Հոկտեմբերի 2017 - 17:17
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Բաքվում մինչեւ 50 000 անօթեւա, այսպես կոչված բոմժեր կան: Ցրտերից հետո Ադրբեջանի այս քաղաքացիները ավելի շատ են տուժում, քան մյուսները, եւ հաճախ հենց նրանց մահացած մարմիններ են հայտնաբերվում աղբանոցներում եւ նկուղներում:
Եգիպտոսում բեռնասայլի մասնակցությամբ վթարը 16 մարդու կյանք է խլել
21 Հոկտեմբերի 2017 - 17:11
Եգիպտոսում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բեռնասայլի մասնակցությամբ, ինչի հետևանքով 16 մարդ է զոհվել, փոխանցում է РИА Новости-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2811
 
Լրահոս`