Facebook   Twitter
 
Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 40-ի

Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 40-ի

13 Օգոստոսի 2017 - 10:45
Նեպալում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է շուրջ 40-ի:
«Հաստատվել է 40 մարդու մահվան փաստը, սակայն մենք ավելի շատ կենտրոնանում ենք ողջ մնացածների փրկության վրա, քան զոհերի մասին տեղեկություններ հավաքելու», - ասել է Նեպալի ՆԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է աճել: Նա նաև նշել է, որ տարերային աղետը լուրջ նյութական վնասների է հանգեցրել:

Տեղի իշխանությունները դպրոցներում և վարչական կառույցներում ժամանակավոր կացարաններ են ստեղծել մարդկանց համար, որոնք ստիպված են եղել հեռանալ իրենց տներից:

Եղանակային պայմանների պատճառով խափանվել է նաև երկրի հարավարևելյան շրջանում գտնվող Բիրատնագար քաղաքի օդանավակայանի աշխատանքը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեչնիայում Ազգային գվարդիայի աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին
23 Հոկտեմբերի 2017 - 23:20
Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին Չեչնիայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել ՝ Ռոսգվարդիայի՝ լրատվամիջոցների հետ փոխազդեցության դեպարտամենտը:

Մոսկվայում գողական աշխարհի վետերաններ են ձերբակալվել (լուսանկարներ)
23 Հոկտեմբերի 2017 - 22:25
Prime Crime-ի փոխանցմամբ՝ աշխատանքային շաբաթվա սկիզբը Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների համար նշանավորվեց գողական աշխարհի երկու վետերանների ձերբակալությամբ։
Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիրներից մեկը
23 Հոկտեմբերի 2017 - 21:11
49 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Marilyn Manson խմբի համահիմադիրներից մեկը՝ Սքոթ Միթչել Պուտեսկին։ Այս մասին Jack Off Jill խմբի անդամները գրել են Twitter-ում:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում 125 մլն հետեւորդ ունի
23 Հոկտեմբերի 2017 - 19:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ համացանցում ինքը 125 մլն հետեւորդ ունի։


Ռուսաստանում ինքնաձիգով երկու հոգու սպանած ադրբեջանցուն դատապարտել են 21 տարվա ազատազրկման
23 Հոկտեմբերի 2017 - 18:21
Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ երկու անձի գնդակահարության համար, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Եվրահանձնաժողովը պաշտպանում է Մադրիդի քայլերը Կատալոնիայի ճգնաժամի հարցում
23 Հոկտեմբերի 2017 - 17:47
Եվրահանձնաժողովը պաշտպանում է Իսպանիայի կառավարության սահմանադրական միջոցները Կատալոնիայի ճգնաժամի հարցում։
Մակրոնի շունը կարիքները հոգացել է Ելիսեյան պալատում` նախագահի խորհրդակցության ժամանակ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 17:22
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկ տարեկան լաբրադորը խանգարել է կառավարության անդամների հետ երկրի ղեկավարի խորհրդակցությանը:
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին
23 Հոկտեմբերի 2017 - 16:19
Կատալոնիայի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ գնահատական կտրվի այդ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մադրիդի միջոցառումներին, կարող Է կայանալ հոկտեմբերի 26-ին:
ՀՀԿ ԵԿ-ն միաձայն ընտրվել է IYDU-ի լիիրավ անդամ
23 Հոկտեմբերի 2017 - 16:10
Հոկտեմբերի 19-21-ը Բրսուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2815
 
Լրահոս`