Facebook   Twitter
 
Այսօր անվանի դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

13 Օգոստոսի 2017 - 11:53
Կինոյի և թատրոնի անվանի դերասան Ազատ Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի №1 միջն. դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում:
Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմում` «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Ու՞ր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչու՞» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.) և այլն: Առավել հայտնի և սիրված են Ազատ Գասպարյանի մասնակցությամբ «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերը:

Նկարահանվել է նաև շուրջ 30 հեռուստաբեմադրությունում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում` ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն: Հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-ձայնասկավառակներ: Մահացել է 2013 թ. օգոստոսի 2-ին Երևանում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իտալացի վարպետի փայտե քանդակները, որոնք ասես կենդանի լինեն
20 Օգոստոսի 2017 - 16:05
Քանդակագործության արվեստը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է. դարեր շարունակ այն եղել է մշակույթի անբաժանելի մասը և մինչ օրս շարունակում է մնալ այդպիսին:
Փորձում եմ ներկայի քայլերով հարթել ապագայիս ուղին. Արմինե Վարդանյան
20 Օգոստոսի 2017 - 11:53
Հարգելի ընթերցող Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ երգչուհի Արմինե Վարդանյանին:
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերին կայցելի Հայաստան
18 Օգոստոսի 2017 - 21:28
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն կայցելի Հայաստան:
Սունդուկյանի թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը
18 Օգոստոսի 2017 - 19:48
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, NEWS.am-ը տեղեկացավ թատրոնից:

Փառատոնների ժամանակ որքանով է ավելանում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը
18 Օգոստոսի 2017 - 18:25
Դիտակումների, փորձագիտական գնահատականների արդյունքում պարզ է դարձել, որ փառատոնների ժամանակ Հայաստան այցելող օրական զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով:
Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաշվետվությունը
18 Օգոստոսի 2017 - 18:21
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբանյանի ներկայացրած կիսամյակային հաշվետվությունը, դրանում ամրագրված ֆինանսական ցուցանիշներն ու ՊՈԱԿ-ի վարած «հրավիրատոմսային քաղաքականությունը»:
Մոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի Օսինը
18 Օգոստոսի 2017 - 16:05
ՌԴ ոստիկանությունը փնտրում է Մոսկվայում անհայտ կորած երաժիշտ Եվգենի Օսինին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Վերնիսաժի տարածքում հայ չենք տեսել. նկարիչ
18 Օգոստոսի 2017 - 14:32
Խորհրդային միության փլուզման տարիներին ստեղծված «Վերնիսաժը» շարունակում է մնալ օտարերկրացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Դա են փաստում նկարիչները, որոնք կատակով ասում են. «Վերջին մեկ ամսվա ընթացքում Վերնիսաժի տարածքում հայ չենք տեսել»:
Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
17 Օգոստոսի 2017 - 19:02
Օգոստոսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 447
 
Լրահոս`