Facebook   Twitter
 
Ծեծկռտուք Սյունիքի մարզում. Հնչել են կրակոցներ. Կան վիրավորներ

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. Հնչել են կրակոցներ. Կան վիրավորներ

13 Օգոստոսի 2017 - 17:45
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի, ինչպես նաև հնչած կրակոցների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև:

Վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հ. Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հ. Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վիճաբանության ընթացքում 20-ամյա Գևորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել:

Գորիսի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Շահնազարյանը և Հ. Շահնազարյանը գնացել են Ս. Արզանյանի տուն , նրան, կնոջը և Վ.Հարությունյանին այնտեղ տեսնելով` հայհոյանքներ են տվել, նրանց ուղղությամբ քարեր են շպրտել, իսկ Գ. Շահնազարյանն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի, ապա նրանց ուղղությամբ 3 կրակոց է արձակել:

Գ Շամշյանի տեղեկություններով քննիչների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Շահնազարյանը ներկայացրել է ատրճանակը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հյուսիս-հարավ ճանապարհի ճակատագիրը դեռևս անհայտ է. ֆինանսավորում չկա
18 Հուլիսի 2018 - 12:45
Բյուջետային սուղ պայմանների պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի մնացած մասի ճակատագիրը դեռևս անհայտ է. ֆինանսավորում չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին» ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Օշականցի Գեւորիկի Toyota Prado-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. մեքենայում հրազեն է հայտնաբերվել
18 Հուլիսի 2018 - 12:34
ՃՈ աշխատակիցները հուլիսի 17-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։
20 տարի բժշկի չդիմելու հետևանքով տղամարդու պարանոցի ուռուցքը հսկայական չափերի է հասել
18 Հուլիսի 2018 - 12:33
Հնդկաստանում բնակվող ֆերմերը դիմել է ուռուցքի վիրահատության, որը վերջինի պարանոցին աճել է 20 տարի։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բարեւ չտալու եւ հայհոյելու համար խմբով խոշտանգել են կալանավորին. մանրամասներ
18 Հուլիսի 2018 - 12:32
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:
Սիրտն ամրապնդելու և կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել
18 Հուլիսի 2018 - 12:31
Կալիֆորնիայի և Սան Դիեգոյի համալսարանների գիտնականները պարզել են, որ վինկուլին սպիտակուցի բարձր մակարդակը, որը մասնակցում է բջիջների և ոչ բջջային թաղաթնի փոխազդեցությանը, խոչընդոտում է միջատների սրտի ծերացմանը։ Այս մասին հաղորդում է Phys.org-ը։
Մեղուների պարսի թիրախում հայտնվելուց հետո ամերիկուհուն հոսպիտալացրել են
18 Հուլիսի 2018 - 12:29
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մեղուները հարձակվել են մաքրուհու վրա և խայթել նրա ամբողջ մարմինը։ Fox News-ը հաղորդում է, որ 50-ամյա կինը կրիտիկական վիճակում վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ
18 Հուլիսի 2018 - 12:28
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Կալանավորին խոշտանգած ՔԿՀ աշխատակցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
18 Հուլիսի 2018 - 12:27
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
18 Հուլիսի 2018 - 12:22
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12423
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական