Facebook   Twitter
 
Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը

Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը

13 Օգոստոսի 2017 - 18:05
Սիրիական բանակը և աշխարհազորայինները, ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Ալ-Սուխնա քաղաքը՝ Հոմս շրջանի արևելքում գրոհայինների ամենախոշոր հենակետը:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Գործողությունն իրականացվել է մի քանի փուլով: Օգոստոսի 10-ին կառավարական զորքերը զբաղեցրել են ռազմավարական նշանակության բարձունքներն ու արգելափակել են քաղաքը: Կիրակի լույս գիշերը ժամը երեքի մոտակայքում նրանց հաջողվել է գրոհայիններին դուրս հանել հյուսիսային և արևմտյան թաղամասերից, իսկ առավոտյան յոթի մոտակայքում՝ ազատագրել քաղաքի կենտրոնական և հարավային մասերը՝ վերցնելով քաղաքն ամբողջական հսկողության տակ:

Հաղորդվում է, որ Ալ-Սուխնայի ազատագրումը կառավարական ուժերի համար հնարավորություններ է բացում Դեյր էր Զորի վրա գրոհի
համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրանն ԱՄՆ-ից $245 մլն փոխհատուցում է պահանջում իրաքյան պատերազմում քիմիական հարձակումներից տուժածների համար
20 Օգոստոսի 2017 - 22:47
Իրանական դատարանն ԱՄՆ-ի վարչակազմից պահանջել է 245 մլն դոլարի փոխհատուցում վճարել 1980-88թթ.-ին իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի զորքերի կողմից իրականացված քիմիական հարձակումներից տուժածներին:

Մեքսիկայում նավթամուղ է պայթել (տեսանյութ)
20 Օգոստոսի 2017 - 21:52
Մեքսիկայի Վերակրուս նահանգում շաբաթ նավթամուղ խողովակաշարի պայթյուն է տեղի ունեցել:

Ահաբեկիչները հրթիռակոծել են Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը. կան զոհեր և վիրավորներ
20 Օգոստոսի 2017 - 19:45
Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի ժամանակ հրթիռակոծություն է տեղի ունեցել: Ահաբեկիչների գործողությունների հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել:
74-ամյա ճապոնացի լեռնագնացը 1 շաբաթ սնվել է միայն շոկոլադով՝ սպասելով փրկարարներին
20 Օգոստոսի 2017 - 18:49
Ճապոնական Ալպերի հյուսիսային շրջանում մոլորված տարեց լեռնագնացը կարողացել է մեկ շաբաթ բնակվել լեռներում՝ միայն շոկոլադ և ջուր օգտագործելով, մինչև փրկարարները կգտնեին նրան:
Իրանի խորհդարանը մերժել է էներգետիկայի նախարարի թեկնածությունը
20 Օգոստոսի 2017 - 18:27
Իրանցի խորհրդարանականները հավանություն են տվել երկրի կառավարության նոր կազմի համար նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջադրված բոլոր թեկնածուներին՝բացառությամբ էներգետիկայի նախարարի, հայտնում է Press TV-ն։
Հնդկաստանում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 400-ը
20 Օգոստոսի 2017 - 17:12
Հնդկաստանի Բիհար նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը 153-ից 202-ի է հասել, ջրհեղեղների գոտում ավելի քան 12 մլն մարդ է բնակվում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարոկկոյի թագավորը ներում է շնորhել ահաբեկչության համար դատապարտված 415 բանտարկյալի
20 Օգոստոսի 2017 - 15:40
Մարոկկոյի թագավորը ներում է շնորհել ահաբեկչության համար դատապարտված 415 բանտարկյալի, այս մասին գրում է lenta.ru-ն:
Մոսկվայում նորմայից բարձր եղանակի պատճառով երկրի ԱԻՆ-ը նախազգուշացրել է բնակիչներին
20 Օգոստոսի 2017 - 14:13
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ նախազգուշացում է հղել Մոսկվայի բնակիչներին՝ մայրաքաղաքում սպասվող նորմայից բարձր տաք ջերմաստիճանի հետ կապված, այս մասին գրում է life.ru-ն:
Դու այս երկրի ամոթն ես. Կարո Փայլանը պատասխանել է «հայ» բառը որպես հայհոյանք օգտագործած Անկարայի քաղաքապետին
20 Օգոստոսի 2017 - 13:10
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պատասխանել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին, ով վերջերս Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին վիրավորելու համար օգտագործել էր «Հայի ծնունդ» բառը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2592
 
Լրահոս`