Facebook   Twitter
 
Մշակույթի ոլորտում պաշտոնները ժառանգաբար փոխանցվելու միտում չկա. Արմեն Ամիրյան

Մշակույթի ոլորտում պաշտոնները ժառանգաբար փոխանցվելու միտում չկա. Արմեն Ամիրյան

16 Օգոստոսի 2017 - 12:16
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արհեստական թեմա և շահարկում է համարում դիտարկումը, թե Հայաստանում նկատվում է միտում, որ մշակույթի ոլորտում ղեկավար պաշտոնները (միության նախագահ, գեղարվեստական ղեկավար) հորից երեխաներին են փոխանցվում:
«Չկա նման միտում ... ես չգիտեմ նման դեպք: Չկա նման փորձ, երբ ժառանգաբար է փոխանցվում»,-ասաց նախարարը:

Նշենք, որ դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանը օրերս տված հարցազրույցներից մեկում խոսելով ոլորտում տիրող վիճակի մասին՝ ասել էր. «Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան, այս տենդենցը, որը ներմուծվել է Հայաստան, թյուրիմացություն և տգիտություն է, «բեսպրեդել» է ռուսի ասած»:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ նշված օրինակներն իրականությանը չեն համապատասխանում: «Բերված օրինակները իրականության հետ որևէ աղերս չունեն: Եթե ընտրվելու է, ուրեմն ընտրում են: Չգիտեմ Միքայել Պողոսյանն ինչ օրինակ նկատի ունի, և եթե ինքն ասել է, ուրեմն ինքն էլ թող պարզաբանի, բայց նման օրինակներ չկան»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուբեն Գևորգյանցի որդու հայտարարությանը, որ որևէ վատ բան չկա նրանում , որ մասնագիտությունն անցնում է հորից որդուն՝ շեշտելով, որ նախկինում էլ այս միությունը ղեկավարել է իր պապը, Արմեն Ամիրյանը պատասխանեց, թե ինքը կինոմիության հետ որևէ կապ չունի։ «Կինոգործիչների միության հետ կապ չունեմ, բայց ձեր բերած 3 օրինականերն էլ իրականության հետ կապ չունեն»,- կրկնեց նա:

Նշենք, որ Կինոգործիչների միության նախագահի թեկնածու շրջանառվում է նաև Կինոգործիչների միության նախկին նախագահ Ռուբեն Գևորգյանցի որդու՝ Վահե Գևորգյանցի անունը: Իսկ Թատերական գործիչների միության վարչության նախագահ Հակոբ Ղազանչյանից հետո այդ պաշտոնում ընտրվել է նրա որդին՝ Երվանդ Ղազանչյանը:

Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա դերասանը նկատի ունի շրջանառվող տեղեկությունները, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, ով վերջին ամիսներին առողջական խնդիրներ ուներ, ինչի պատճառով չէր աշխատում։ Այդ ընթացքում թատրոնը փաստացի ղեկավարում էր նրա դուստրը՝ բեմադրիչ և դերասանուհի Նորա Գրիգորյանը:

Ի դեպ, մամուլին տված հարցազրույցներից մեկում նա հայտնել էր, որ ավելի քան 4 ամիս ինքն ու թատրոնի մյուս աշխատակիցները փոխարինել են Ալեքսանդր Գրիգորյանին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«168 ժամ». Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չի ուշանա, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո
26 Հոկտեմբերի 2017 - 08:51
«168 ժամ» թերթը գրում է. «Ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
«Ժամանակ». Իշխող վերնախավում խուճապ է. չծառայածներին պաշտոնների իջեցում է սպասվում
26 Հոկտեմբերի 2017 - 08:48
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշակի խուճապային տրամադրություններ են նկատվում: Խոսքը մասնավորապես երիտասարդների մասին է, քանի որ բանակում չծառայածների թեման սկսել է շոշափվել հենց իշխանությունների կողմից, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ունենալու է զարգացում եւ հանգեցնելու է չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց պաշտոնի իջեցման։
«Ժամանակ». Մեդվեդեւը հրաժարվեց Կարեն Կարապետյանից
26 Հոկտեմբերի 2017 - 08:37
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդեւի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից:
«Ժողովուրդ». Պատգամավորների հեռախոսազրույցների համար վճարվել է 100 հազար դոլար. Հրայր Թովմասյանն աչք է փակել
26 Հոկտեմբերի 2017 - 08:30
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը:
Թեյլոր Սվիթը հաղթել է դատը, որով նա սեռական ոտնձգությունների մեջ էր մեղադրում DJ Դավիթին
16 Օգոստոսի 2017 - 20:00
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիթը հաղթել է իրավական պայքարում , որն ընթաանում էր նրա և DJ Դավիթ Մյուլլերի միջև:
Սոչիի օդանավակայանում վառել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկը
16 Օգոստոսի 2017 - 19:04
Այսօր Կրասնոդարի երկրամասում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են 20 արկղ ձուկ, որն առողջավայր էր ուղարկել Հայաստանից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս
15 Օգոստոսի 2017 - 19:05
Այսօր՝ օգոստոսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից:
Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ
13 Օգոստոսի 2017 - 12:55
Գիտնականները հայտնաբերել են երկրի ամենամեծ հրաբխային գոտին, որը գտնվում է 2կմ խորության վրա՝ Անտարկտիկայի արևմտյան հատվածի հաաստ սառցաշերի տակ:
Մասնագետների շարժական խմբերը ջավախքահայերին վրացերեն կսովորեցնեն
12 Օգոստոսի 2017 - 14:16
Ջավախքի Ախալքալաք քաղաքի ու մյուս բնակավայրերի բնակիչներին, որոնք հիմնականում հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել, ասվում է Վրաստանի կրթության ու գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 41
 
Լրահոս`