Facebook   Twitter
 
Լիդիան Արմենիան որդեգրել է կեղծե´լ, կեղծե´լ մինչև վերջ գործելաոճը...

Լիդիան Արմենիան որդեգրել է կեղծե´լ, կեղծե´լ մինչև վերջ գործելաոճը...

29 Օգոստոսի 2017 - 11:02
Մեր երկրում շատ քիչ իրավիճակներում է, երբ տվյալ ոլորտի մասնագետները ինչ որ հարցի շուրջ միակարծիք են լինում: Այդ եզակի դեպքերից է, երբ հայտնի բնապահպաները և բնապահպանական կազմակերպությունները միասնաբար ահազանգում ու անհանգստանում են, որ Հայաստանի համար բազում վտանգներով է հղի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը: Ընդ որում, հայաստանցի իրենց գործընկերներին են միացել նաև միջազգային և հեղինակավոր մի շարք բնապահպաններ:
Էկոլոգիական խնդիրը թողնենք մասնագետներին, անդրադառնանք Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Լիդիան Արմենիա կազմակերպության այն տեղեկատվությանը, որ մեր գրությանն ի պատասխան նշել է, թե շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Ամուլսարի շրջակա երեք՝ Ջերմուկ, Գնդեվազ և Գորայք բնակավայրերում:

Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որ Ջերմուկի և Գորայքի խոշորացված համայնքների ղեկավարները, ճշտեն և մեզ ներկայացնեն թե իրենց համայնքում որքան գումարի ներդրում է կատարել Լիդիան Արմենիան:

Ըստ մեր ձեռքի տակ եղած նրանց պատասխանների, նշենք, որ այդ ներդրումների թվային տվյալներին տիրապետում է միայն Լիդիան Արմենիան, համայնքապետերը կարծես անտեղյակ են այդ ամենից: Հարց է առաջանում, ինչո՞ւ գումարային արտահայտությամբ այդ ամենը չի ձևակերպվում համայնքապետարանում: Կարող է նաև հարց առաջանալ, թե ինչու ենք հետաքրքրվում նվեր տված գումարներով՝ ներդրումներով, որպես պատասխան նշենք, որ Լիդիան Արմենիան տիրանում է մեր երկրի հարստությանը, ավերում բնությունը, ապականում շրջապատը, խիստ կասկածի տակ դնելով տեղաբնակների էկոլոգիական անվտանգությունը:

Ի սկզբանե նշենք նաև, որ մեր ձեռքի տակ եղած թվերը ինչպես էլ որ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում ենք միևնույն է 3 միլիոն դոլար չենք ստանում, հենց այստեղ է, որ հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, հետևողական եղե´ք Լիդիան Արմենիայի հայտարարություններին:

Այժմ անդրադառնանք մի քանի թվերի, որոնք ներկայցված են, որպես ներդրում: Ոչ միայն մենք, այլ անգամ ջերմուկեցիները չկարողացան գտնել 5 կմ երկարությամբ այն ծառուղին, որն արժեցել է 10 մլն դրամ: Շուրջ 40 մլն դրամ ծախսվել է մրգերի չորանոցի ծրագրի համար, ո՞ւմ է պատկանում չորանոցը և ի՞նչ վիճակում էր այն, գտնել չհաջողվեց: Ջերմուկի ներդրումային զարգացման հիմնադրամին հատկացվել է 56 մլն դրամ: Հետքարքիր է Ջերմուկի մանկապարտեզների, դպրոցների և այլ ոլորտներին տրամադրված գումարը ինչու են շրջացել այդ հիմնադրամը:

Որպես շրջակա բնակավայրերի ներդրում ֆիքսված է նաև «Լույս» հիմնադրամին հատկացված 147 մլն դրամը. «Ապրե´ն, շատ լավ գործ են արել, բայց դա ինչ կապ ունի շրջակա համայնքների հետ»:

Նույն անմխիթար ու չհուսադրող վիճակն է նաև Գորայքում, որտեղ բնակիչները զայրացած ու զարմացած են 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրման մասին լսելիս: Բնակիչներից մեկը ի պատասխան մեր հարցմանն ասաց. «Եթե մեր գյուղում այդքան գումարի ներդրում արված լիներ, հիմա հավասարված կլինեինք Փարիզին»:

Համայնքային կառույցի աշխատակիցներից մեկը արձանագրեց. «Նորոգված համայնքային շենքի բացման միջոցառումը լուսաբանող, Լիդիան Արմենիայի կողմից բերված լրատվամիջոցը, այնպես ներկայացրեց, որ կարծես թե վերանորգման ողջ գումարը Լիդիանն էր տվել, այն դեպքում, երբ ծախսված 46 մլն դրամից Լիդիանի մասնաբաժնինը ընդամենը 5 մլն-ն էր»:

Ամփոփելով նշենք, որ ինչպես բնապահպաններն են արձանագրում, թե Լիդիանը կեղծում է էկոլոգիական բոլոր եզրակացությունները, այպես էլ մեր ձեռքի տակ եղած թվերը փաստում են, որ ուռճացված են ներդրման անվան տակ գրված թվերը: Մնում է արձանագրեք, որ Լիդիան Արմենիան որդեգրել է կեղծե´լ, կեղծե´լ մինչև վերջ գործելաոճը…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վահան Կոստանյանը՝ 1֊ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, Կարպիս Փաշոյանը՝ մամուլի խոսնակ
21 Մայիսի 2018 - 18:33
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 18:28
Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել
21 Մայիսի 2018 - 18:24
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել։
Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ
21 Մայիսի 2018 - 18:20
Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ:
«Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային
21 Մայիսի 2018 - 18:15
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:
Արմեն Սարգսյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակել
21 Մայիսի 2018 - 18:13
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արսեն Մկրտչյանին վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
21 Մայիսի 2018 - 18:09
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12951
 
Լրահոս`