Facebook   Twitter
 
Հացաշենը 0,0 դրամ է նախատեսել  հոսանքի, կապի և կոմունալ ծախսերի համար

Հացաշենը 0,0 դրամ է նախատեսել հոսանքի, կապի և կոմունալ ծախսերի համար

29 Օգոստոսի 2017 - 17:12
Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, նշեց, որ այդ ցուցանիշներով ամենացածր ու խայտառակ պատկերը հենց Գեղարքունիքում է:
Ինչպես են տարիներ շարունակ այդ նույն ցածր ցուցանիշներով, համայնքների ղեկավարները ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլ նաև մսխում են պետական բյուջեից համայնքներին տրված դոտացիոն գումարները:

Պարզվում է անպատասխանատու և գործին չտիրապետող համայնքապետեր կան ոչ միայն Գեղարքունիքի մարզում: Հետաքրքիր է պատկան մարմինները՝ Արագածոտնի մարզպետարանը կամ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն արդյոք հետաքրքրվել են Հացաշեն համայնքի գործունեությամբ:

Ներկայացնելով մի քանի թվեր, որոնք ի դեպ վերցված են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից, ցանկանում ենք նրանց ուշադրությունը հրավիրել համայնքում տիրող իրավիճակի վրա:

2017թ.-ին համայնքապետարանը նախատեսել է 0,0 դրամ հոսանքի ծախս, զրոյական են ինչպես կոմունալ, այնպես էլ կապի ծառայությունների համար նախատեսված տողերը:

Միթե այս հանգամանքը հարցեր չի առաջացրել Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական վարչության մոտ:

Համայնքի սեփական եկամուտների հավաքագրումն առաջին կիսամյակում կազմել է 17.9 %՝ այսինքն նախատեսված 2.634.000 դրամից հավաքագրվել է ընդամենը 472.300 դրամ:

Գույքահարկի դիմաց հավաքագրումը կազմել է 14.9 % կամ նախատեսվածի ՝ 972.000 դրամից 145.200-ը: Հողի հարկը՝ 21.3 % կամ 1.294.300 դրամից 276.000 դրամ:

Մինչդեռ կառավաության կողմից տրամադրվող դոտացիան Հացաշենին հատկացվել է ըստ ժամանակացույցի, որը առաջին կիսամյակի համար կազմել է 3.241.000 դրամ:

Ընդ որում՝ տարվա կտրվածքով ծախսային հոդվածով նախատեսված է 11.627.900 դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 5.616.900 դրամը, որից 3.241.1 հազար դրամը աշխատավարձի գծով:

Այն դեպքում, երբ հոսանքի, կոնունալ և կապի ծառայությունների համար գումար նախատեսված չի եղել և հետևաբար չի էլ ծախսվել:

Հարցերի հարցը մնում է այն թե որտեղ և ինչ պայմաններում են աշխատել համայնքապետն ու աշխատակազմը և ինչի դիմաց են աշխատավարձ ստացել:

Սա ընդամենը մեկ համայնքի դասական օրինակ է, հավատացած եղեք, որ այսպիսի համայնքներ շատ կան, ինչի մասին փաստում են տեղերից ստացված գյուղացիների HayNews.am-ի խմբագրություն ուղարկված նամակները, որանց կանդրադառնանք առաջիկայում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես են մոդելները պատրաստվում Victoria’s Secret Fashion Show-ին
20 Նոյեմբերի 2017 - 15:47
Այսօր Շանհայի Mercedes-Benz Arena-ում տեղի է ունենալու Victoria’s Secret Fashion Show-ն, որտեղ կհայտնվեն աշխարհի ամենահայտնի մոդելները (հիշեցնենք, որ Չինաստանի մուտքի վիզա չեն կարողացել ստանալ Քեթի Փերին ու Ջիջի Հադիդը)։

Բաքվում գործարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհ կա
20 Նոյեմբերի 2017 - 15:40
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբատան ավանի տարածքում այսօր ժամը մոտ 11:00-ին պայթյուն է տեղի է ունեցել թուրք գործարարի պատկանող գործարանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին
20 Նոյեմբերի 2017 - 15:35
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:
Չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ «Զվեզդա»-ի հրապարակման մասին
20 Նոյեմբերի 2017 - 15:22
Մենք միշտ էլ մեր հանրությանն ասել ենք, որ շարժվում ենք «և-և»-ի քաղաքականությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման շրջանակում Հանրապետականի դրոշը ֆաշիստական Գերմանիայի հետ համեմատելու և ՀՀ-ԵՄ սպասվող նոր համաձայնագրի ստորագրումը քննադատելու հացրին:
Հովիկ Աբրահամյանը Սևակ է մեջբերել
20 Նոյեմբերի 2017 - 15:14
Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավրով. MERCOSUR-ի երկրները հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ
20 Նոյեմբերի 2017 - 15:08
MERCOSUR-ի երկրները, այդ թվում՝ Չիլին, հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, մարմնավաճառությանը
20 Նոյեմբերի 2017 - 15:07
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը: Ազատություն ռադիոկայանի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, 9 երկրների ցուցակում վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Լիտվան` 94 տոկոսով, այնուհետև Մոլդովան՝ 93, Ուկրաինան՝ 91 տոկոսով: Առավել ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան:
Ֆուլհաուսցիները շնորհավորել են Մոսո Կարապետյանի նոր տունը
20 Նոյեմբերի 2017 - 15:01
BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը նշել էր, որ իր տարեդարձի օրը կնոջ հետ Լոս Անջելես շրջանում տուն են սեփականաշնորհել:
iPhone X-ի օգտատերերը դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է
20 Նոյեմբերի 2017 - 14:44
iPhone X-ի գնորդները դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է Reddit-ի ֆորումի ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9972
 
Լրահոս`
 
 
 
 
 
Հետհաշվարկ 10
Տեսանյութեր