Facebook   Twitter
 
Լճաշենը նոր մարզադպրոց ունի (լուսանկարներ)

Լճաշենը նոր մարզադպրոց ունի (լուսանկարներ)

30 Օգոստոսի 2017 - 15:29
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկի տրամադրած միջոցների հաշվին։
Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է վոլեյբոլի, բասկետբոլի, կառատեի, սամբոյի և այլ մարզաձևերի խմբակներ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների մարզադպրոցը ունենալու է շուրջ 150 սան։ Մարզադպրոցը համայնքից կունենա նաև այլ այցելուներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի զգալի թիվ կկազմեն։

Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի, և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։ Կարեն Բոթոյանը նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի այլ համայքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝ գրանցելով լուրջ արդյունքներ։

Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է Լճաշենի զարգացմանն ուղղված այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հնաբերդում Տոլմայի փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 17:55
Հայաստանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց տոլմայի փառատոնը։ Այս էլ 2-րդ տարին փառատոնը հյուրընկալվեց Արարատի մարզի Հնաբերդ գյուղում։
Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է
21 Մայիսի 2018 - 16:58
Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։
Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել
20 Մայիսի 2018 - 15:05
Կուբայում Global Air Mexico ավիաընկերության կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել, հայտնում է Associated Press-ը։
Գարշահոտությունը՝ ճանապարհ փակելու պատճառ
19 Մայիսի 2018 - 19:54
Այսօր` մայիսի 19-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ճանապարհը: Պատճառը տարիներ շարունակ գործարանից տարածվող գարշահոտությունն է։
Արարատի մարզպետ լինելու է նա, ով ժողովրդի կողմից ընդունված է, և ինչ-որ տեղ դա իմ թեկնածությունն է. Նոր կյանքի համայնքապետ
18 Մայիսի 2018 - 23:22
Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը Tert.am -ի հետ զրույցում անդրադառնալով իր մարզպետ նշանակվելու վերաբերյալ մամուլի տեղեկություններին, ասաց, որ կուսակցությունում այդպիսի քննարկում չի եղել և նույնիսկ իրեն նման առաջարկ չի արվել:
Կարճաղբյուրում գայլերը ոչխարներ են հոշոտել
18 Մայիսի 2018 - 15:45
Այսօր՝ լուսադեմին, Կարճաղբյուր համայնքի տարածքում գայլերը հարձակվել են Նաիրի Երանոսյանին պատկանող ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվող հանդամաս:
Տավուշի Լուսահովիտ գյուղի տարածքում տեղադրվել է ֆրանսիական ևս մեկ սեյսմիկ կայան
18 Մայիսի 2018 - 15:41
Օրերս ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի տարածքում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) մասնագետները հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում տեղադրեցին ևս մեկ նորագույն թվային սեյսմիկ կայան:
Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին
18 Մայիսի 2018 - 10:25
Հարգելի գործընկերներ,

Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ:
Սիսիանում քննարկվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագիծը
17 Մայիսի 2018 - 21:47
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում մայիսի 17-ին անցկացվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցել են Սիսիան համայնքի ղեկավար
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 30
 
Լրահոս`