Facebook   Twitter
 
Սարահարթ համայնքում այս տարվա բյուջեյով նյութերի ձեռքբերման համար նախատեսել են 4.450.000 դրամ

Սարահարթ համայնքում այս տարվա բյուջեյով նյութերի ձեռքբերման համար նախատեսել են 4.450.000 դրամ

31 Օգոստոսի 2017 - 08:36
Արդեն անդրադարձել էինք մի շարք համայնքների բյուջեների անմխիթար վիճակին` մեկնաբանություններն ու հետևությունները թողնելով պատկան մարմիններին:
Հերթական անդրադարձը՝ ՀՀ Լոռու մարզի Սարահարթ համայնքն է:

Ըստ Լոռու մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքի տվյալների՝ Սարահարթում գրանցված են 434 տնտեսություն՝ 1578 բնակիչով: 2017 թվականին համայնքային բյուջեն կազմել է 34.223.200 դրամ, որից սեփական մուտքերը կազմում են ընդամենը 7.782.000 դրամ:

Այս տարվա առաջին կիսամյակում սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1.974.800 դրամ կամ 25.4 %-ը:

Եվ դա այն դեպքում երբ այս համայնքը ևս պարտաճանաչ և ժամանակին ստանում են դոտացիան, որը կազմում է 26.441.200 դրամ: Տարվա համար նախատեսված է աշխատավարձի ֆոնդ 15.998.000 դրամ, որից արդեն իսկ տրվել է 6.888.300 դրամ, և դա այն դեպքում, երբ գյուղում մանկապարտեզ չի գործում:

Սարահարթում ի տարբերություն Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի էլեկտրաէներգիայի համար նախատեսված է 1.375.000 դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 438.500 դրամ: 1.200.000 դրամ էլ նախատեսվել է կոմունալ ծախսերի համար՝ փաստացի վճարվել է 480.000 դրամ:

Սարահարթում նյութերի ձեռքբերման համար նախատեսվել է 4.450.000 դրամ, որից ծախսվել է 941.200 դրամ, և սոցիալական նպաստներ՝ 2.000.000 դրամ:

ՀՀ Լոռու մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուշադրությունն ենք հրավիրում հետևյալին՝ հազար ու մի խնդիրների բեռի տակ կքած համայնքում Վասիլ Փիլոյանն իրեն իրավունք է վերապահել նյութերի ձեռքբերման համար նախատեսել և ծախսել 4.450.000 դրամ:

Շռայլ կյանքով ապրող համայնքապետը, ապահովելով ընդամենը 25% սեփական եկամուտների մուտք, շռայլորեն ծախսում է կառավարության կողմից համայնքին տրվող դոտացիան:

Մեր երկրում տարիներ առաջ գործում էր մի մեխանիզմ՝ որքան որ նախատեսված էր սեփական մուտքեր, այդքան էլ տրամադրվում էր պետական դոտացիան: Ժամանակը չէ վերադառնալ այդ նույն մեխանիզմին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հազը և անգամ բրոնխիտը ակնթարթորեն անցնում են․ Հարկավոր է ընդամենը գիշերը խմել այս ըմպելիքից
21 Հունվարի 2018 - 00:09
Ձմռանը մեր իմունիտետը թուլանում է և վիրուսները հեշտությամբ ներթափանցում են օրգանիզմ։
ճարտարապետ Արթուր Հարությունյանը ներկայացված են 2007-2016 թվականների աշխատանքներ (Լուսանկարներ)
20 Հունվարի 2018 - 23:42
Այսօր Աբովյան 12 հասցեում գտնվող Դալան ցուցասրահում բացվեց ճարտարապետ Արթուր Հարությունյանի գեղանկարների ցուցադրությունը։
«Տաք յոգան» անոթների համար ավելի օգտակար չէ, քան սովորականը
20 Հունվարի 2018 - 23:39
Յոգայի պարապմունքների ժամանակ ջերմաստիճանի բարձրացումը պարտադիր չէ սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավման համար։
Մարդու ձեռագիրը խոսում է նրա բնավորության մասին
20 Հունվարի 2018 - 23:34
Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ:
Գեղասահքի Հայաստանի ներկայացուցիչները 19-րդ տեղն են գրավել
20 Հունվարի 2018 - 23:30
Մոսկվայում ավարտվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կամավոր ծրագրով հանդես եկան պարային զույգերը: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բրիտանացի դպրոցականը ԿՀՎ ղեկավար է ձեւացել եւ գաղտնի տվյալներ ստացել
20 Հունվարի 2018 - 23:27
Բրիտանացի դեռահաս Քեյն Գեմբլը Աֆղանստանում եւ Իրանում ԱՄՆ հետախուզական գործողությունների մասին գաղտնի տեղեկատվության հասանելիություն է ստացել՝ ձեւանալով ԿՀՎ-ի նախկին ղեկավար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ` վկայակոչելով Telegraph-ին եւ դատական լսումներին:
Վեց սեքսուալ հմտություն, որոնք ձեզ վերերկրյա հաճույք կպարգեւեն
20 Հունվարի 2018 - 23:24
Լինել այստեղ եւ հիմա
Դա նշանակում է, որ դուք չեք խորասուզվում ձեր ներաշխարհում, չեք տրվում անցյալի հիշողություններին եւ ապագայի ծրագրեր չեք կառուցում։ Դուք բացառապես ներկայում եք։
Բեռլինում տասնյակ հազարավոր ցուցարարներ գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն են պահանջում
20 Հունվարի 2018 - 23:16
Հունվարի 20-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ բողոքելով երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է DW-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9382
 
Լրահոս`