Facebook   Twitter
 
Լենուղու համայնքի ղեկավարը օրենքին չի տիրապետում

Լենուղու համայնքի ղեկավարը օրենքին չի տիրապետում

08 Սեպտեմբերի 2017 - 10:24
HayNews.am-ը հանրապետության մի շարք համայնքների բնակիչներից ահազանգեր, նամակներ է ստանում տեղերում տիրող այս կամ այն անօրինակությունների, խնդիրների, մտահոգությունների և հատկապես համայքի ղեկավարի խտրական և ղեկավարին ոչ վայել պահվածքի վերաբերյալ:
Մեր կողմից որդեգրած սկզբունքի համաձայն ահազանգերը, նամակաները միակողմանի չհրապարակելու համար դիմում ենք նաև երկրորդ կողմին՝ համայնքի ղեկավարին:

Մեր նպատակն է տեղ հասցնել խնդրիը, փորձել գտնել լուծման ուղիները, հաշտության եզրերը: Հարկ է նաև նշել, որ կայքի միջոցով բարձրացված հացերի հիմնական մասը դրական լուծում են ստացել:

Խմբագրությունը հերթական նամակը ստացել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչներից: Նամակագիրները, խոսելով համայքի ղեկավարի մի շարք անօրինականությունների մասին, ցանկանում էին որքան հնարավոր է շուտ ազատվեն արդեն 23 տարի Լենուղին ղեկավարող՝ նախկին կոմունիստ, ներկայիս ՀՀԿ-ական, վաղն ով գիտի ինչական, համայնքը անդունդի եզրկին հասցրած Գեղամ Ղազարյանից:

Մենք էլ գրավոր դիմեցինք Ղազարյանին, որոշ հարցերի պարզաբանում ստանալու ակնկալիքով: Օրենքով սահմանված կարգով ժամկետը լրանալուց հետո զանգեցինք Լենուղու գյուղապետին, ճշտելու, թե ինչ փուլում է գտնվում մեր նամակի պատասխանը:

Գյուղապետը ոչ ավել, ոչ պակաս մեզ հորդորեց հուզող հարցերի պատասխանները գտնել համացանցում: Խելքին աշեցեք...

Հարգելի պարոն, եթե չգիտեք, տեղեկացնենք, եթե գիտեք հիշեցնենք, որ մենք լավ գիտենք, թե որ տեղեկատվությունը որտեղից ու ումից է պետք ստանալ: Եվ դուք Ձեր արշինով դիմացինին երբեք մի չափեք: Բնակիչներին հուզող հարցերին տիրապետում եք Դուք և պարտավոր եք այն տրամադրել հավուր պատշաճի: Մի մոռացեք, Դուք ընտրվել ենք ժողովրդի կողմից, աշխատավարձ եք ստանում այդ նույն ժողովրդի վճարած հարկեր-տուրքերից, ուրեմն բարի եղեք ծառայել Ձեր իսկ ժողովրդին:

Մեր այն հարցին, թե ինչու գյուղապետը չի ցանկանում պատասխանել հարցերին, նշեց. «Ինձ նման նամակները չեն հուզում, ինչ ուզում են թող գրեն»: Դե, եթե գյուղապետը այսպիսի պատասխան է տալիս լրատվամիջոցին, ենթադրել կարելի է, թե նա իրեն ինչպես է պահում այն համագյուղացիների մոտ, ովքեր իրենց ձայն չեն տվել: Ու այսպիսի պատասխան հնչեցնում է մեր օրերի համայքի ղեկավարը, առանց պատասխանատվության զգացումի:

Նամակագիրների հավաստմամբ՝ այդ «վայ» գյուղապետը գյուղը բաժանել է 2 մասի՝ յուրայինների և օտարների, իր համար ապահովելով վերընտրվելու համար անհրաժեշտ 430-468 ձայն: Իր ընտրողներին գիտի անվանական և բոլորի հարցերը լուծում է առանց հապաղելու՝ ապահելով նաև գալիք ընտրությունների քվեները:

Գեղամ Ղազարյանի համար ընտրվելուց և համայնքի բյուջետային միջոցները մսխելու և դրանք ըստ հայեցողության տնօրինելուց զատ ուրիշ ոչինչ չկա:

23 տարի շարունակ գյուղապետի աթոռը իր համար գահ դարձրած Ղազարյանը շատ ավելի լավ ու ճիշտ կանի ծանոթանա ՏԻՄ օրենքին:

Փոխարենը, ըստ նամակագիրների, նա լավ ու անշեղ տիրապետում է ֆինանսական տարաբնույթ մախինացիաների: Այդ մասին են վկայում այս տարվա բյուջի թվերը, ներկայացնենք դրանցից մի քանսը:

Միայն ծառայությունների և ապրանքների ձեռքբերման հոդվածով 2017թ.-ի համար նախատեսել է 14,900,0 դրամ, որից արդեն իսկ հասցրել է ծախսել 5,390,7-ը, թե ինչ է ձեռք բերել և որտեղ է տեղավորել անհայտ է:

Այս տարվա 6 ամսվա տվյալներով հոսանքի ծախսը կազմել է 3,5 մլն դրամ, սա այն դեպքում, երբ Լենուղիում փողոցների լուսավորությունը խայտառակ վատ վիճակում է:

Անցած 8 ամսվա ընթացքում գյուղապետը կապի ծառայության համար ծախսել է 182,000 դրամ, եթե բաժանենք ամիսների՝ կստացվի 30,000 դրամ:

Նյութերի ձեռքբերման համար Լենուղու տարեկան բյուջեյով նախատեսված 3,470,0 դրամից արդեն իսկ ծախսվել է 654,4 դրամը:

Յուրքանչյուր տարի շուրջ 2 մլն դրամ է նախատեսում և սոցիալական օգնության անվան տակ տրամադրում իր մերձավորներին, բարեկամներին, իր ընտրողներին: Այս տարի արդեն իսկ ծախսվել է 800,000-ը:

Որտեղ են ուղղվում բյուջեին նախատեսված նորոգման և պահպանման ծախսերը, այն դեպքում, երբ իր սեփական տնից բացի Ղազարյանը համայքում ոչինչ չի վերանորգում, առավել ևս պահպանում:

Այս տարի 21,876,0 դրամ է առանձնացված աշխատավարձի ֆոնդի համար, որը ֆոնդ է իր հարազատների, բարեկամների, ընկերների ու...նրանց ընտանիքների համար:

Հ.Գ.- Գուցեև Լենուղուց HayNews.am-ի խմբագրություն ուղարկած նամակի հեղինակները այն մարդիկ են, որոնք հենց գյուղապետի թեթև ձեռքով հայտնվել են ընդիմադիր դաշտում: Բայց մարդ են ու գյուղացի, ունեն աչք ու ականջ, ունեն խոսելու և իրենց կարծիքը արտահայտելու իրավունք: Գյուղապետն էլ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իրեն ընտրել, ովքեր ոչ, պետք է բարի գտնվի և հնարավորություն սահմաններում բոլորին հավասար աչքով նայի: Գյուղապետ է մի օր էլ իշխանություն չի ունենա ու...

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Apple-ը խոստովանել է բջջային կապի հետ կապված խնդրի առկայությունը նոր ժամացույցներում
21 Սեպտեմբերի 2017 - 08:35
Ամերիկյան Apple կորպորացիան հայտնել է, որ Apple Watch նոր սմարթ-ժամացույցներում, որոնք վաճառքի դուրս կբերվեն մի քանի օրից, առկա է խնդիր՝ կապված բջջային կապի հետ։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է
20 Սեպտեմբերի 2017 - 23:04
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները հարվածել և սեռական հայհոյանքներ են հասցրել են իրենց ծառայակցին, քրոջ բջջային համարն են ուզել, փոխարենը ստացել են այլ համար: Նրանցից մեկը մեղադրվում է զինծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ:

Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագուն ժամանել է Հայաստան ու այցելել «Փյունիկի» մարզադաշտ
20 Սեպտեմբերի 2017 - 22:03
Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագու Սյաֆիք Սայֆուլահը երկար ճանապարհ է կտրել, որպեսզի իր աչքերով տեսնի այն քաղաքն ու ակումբը, որոնց մասին Հայաստանի հավաքականի ավագը խոսում է հիացմունքի և հպարտության մեծ զգացումով:
Արտառոց դեպք՝ Գյումրիում. ինչու է տղամարդը ծեծել կին ոստիկանին
20 Սեպտեմբերի 2017 - 22:00
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, ընթանում է քաղաքացի Էդուարդ Ա.-ի գործով դատական քննությունը:
«Կլասիկ խարդախություն» Երևանում. տուժածը դիմել է Գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ բնակարանը վաճառել են վրացու
20 Սեպտեմբերի 2017 - 21:56
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով Ոստիկանության Շենգավիթի բաժին է փոխանցվել Երևանի բնակիչ Ամալյա Օհանյանի դիմումը, որը նա հասցեագրել էր ՀՀ գլխավոր դատախազին:
Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը
20 Սեպտեմբերի 2017 - 20:13
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ:
«Եթե շեղվեն միջոցառման օրակարգից, մենք ավելի քան պատրաստ ենք համարժեք պատասխանների». Արմեն Աշոտյանը՝ Բաքու մեկնելու մասին
20 Սեպտեմբերի 2017 - 20:06
Հոգեբանական որևէ խնդիր չունենք չգնալու Բաքու և չմասնակցելու Եվրանեսթ ԽՎ -ի շրջանակներում կազմակերպվող այս կարևոր միջոցառմանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
20 Սեպտեմբերի 2017 - 19:57
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8081
 
Լրահոս`