Facebook   Twitter
 
Բյուրականի հրդեհը մարված է. (Տեսանյութ)

Բյուրականի հրդեհը մարված է. (Տեսանյութ)

10 Սեպտեմբերի 2017 - 09:58
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող եւ 20 միավոր տեխնիկա:
Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաեւ գիշերը:

Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են կրակը տեղայնացնելու եւ դեպի բնակավայրեր տարածումը կանխելու համար: Կիրառվել են հրդեհաշիջման տարբեր եղանակներ (ուղղաթիռով իրականացվել է ջրթափման գործողություն, հրշեջ-մեքենաներ, դյուրակիր ջրատարներ եւ տարբեր պարզունակ գործիքներ), անօդաչու թռչող սարքով եւ ՀՀ ՊՆ ուղղաթիռով բազմաթիվ անգամներ իրականացվել է օդային հետախուզություն՝ դժվարմատչելի վայրերում կրակի ու ծխացող օջախները հայտնաբերելու եւ հրդեհաշիջման համապատասխան մարտավարություն ընտրելու համար, որի շնորհիվ անտառապատ տարածքը գրեթե ամբողջությամբ պահպանվել է:

Այսօր երեկոյան Արագածոտնի մարզում գործող հրդեհաշիջման շտաբում անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների եւ հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների ավարտի մասին:

ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանն իր խոսքում, ԱԻ նախարարության անունից, շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ընդգրկված հրշեջ-փրկարարներին, ինչպես նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ու քաղաքացիներին, որոնք աջակցել են հրդեհի մարման աշխատանքներին:

«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վ. Աբրահամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին՝ հայրենանվեր ծառայություն իրականացնելու համար:

Քանի որ առաջիկա օրերին հանրապետությունում կանխատեսվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ահա,թե ինչպիսի ձայներ են արձակում կանայք սեքսի ժամանակ՝ օրգազմ ապրելիս 18+
19 Սեպտեմբերի 2017 - 22:24
Յուրաքանչյուր կին իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ օրգազմ է ապրել
Դալիթան նշում է 18-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը (Տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2017 - 12:28
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, երգչուհի Դալիթան նշում է ծննդյան տարեդարձը:
Հայաստանում փոխվում են վարչապետներն ու կառավարության կազմը, սակայն պետության շահերին հակասող էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը չի փոխվում. Հակոբ Սանասարյան
19 Սեպտեմբերի 2017 - 10:02
Հայասատանում էլեկտրաէներգիայի աղբյուրների դրանց ազդեցության, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին Haynews.am-ը զրուցել է «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ:
Ինդոնեզիայում կոկորդիլոսը հարձակվել է շամանի վրա և տարել նրան ջրի տակ (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2017 - 22:04
Ինդոնեզիայում կոկորդիլոսը հարձակվել է շամանի վրա և տարել նրան ջրի տակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Միստեր Բինը հայկական արմատներ ունի. հեռուստալրագրող (Տեսանյութեր)
18 Սեպտեմբերի 2017 - 21:21
Հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնի պնդմամբ՝ ամենահանրահայտ անգլիացի կատակերգու Ռոուեն Ատկինսոնը (Միստեր Բինը) ունի հայկական արմատներ։
Հայ աղջկա էրոտիկ պարը գիշերային ակումբում. Տեսանյութ
18 Սեպտեմբերի 2017 - 21:09
Հայ աղջկա էրոտիկ պարը գիշերային ակումբում
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 179
 
Լրահոս`