Facebook   Twitter
 
Կոռուպցիան որտե՞ղ է լինում՝ այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն. ֆինանսների նախարար

Կոռուպցիան որտե՞ղ է լինում՝ այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն. ֆինանսների նախարար

11 Սեպտեմբերի 2017 - 14:47
Կոռուպցիան և ոչ մրցակցային շուկաները իրականում աճի պոտենցիալ են խժռում, դա ընդունված կանոնն է, իսկ մասնավոր ներդրողը երբեք չի գա մի տնտեսություն, որտեղ ենթակառուցվածքները բավականին անմխիթար վիճակում են:
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի 25 տարվա համագործակցությանը նվիրված ֆորումին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Եթե նայենք կառավարության ծրագիրը, ապա երկու հիմնական հենասյուն կա, որոնցից մեկը հանրային կառավարման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումն է: Կոռուպցիան որտե՞ղ է լինում՝ այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն:

Երբ պետական չինովնիկը կամ ծառայողը պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար, երբ հանրությունը տեղյակ չի լինում, թե ինչ պետք է անի պետական ծառայողը, ապա դրա միակ բանալին էլեկտրոնային կառավարման համակարգերի մասով բարձր շեշտադրում կատարելն է, իսկ տնտեսության մասով շուկաները պետք է լինեն ավելի մրցունակ: Երբ ես ուսանում էի Վիեննայում, այդ հարցը տվեցի իմ միկրոտնտեսագիտության դասախոսին՝ ի՞նչ պետք է անել, որ օլիգոպոլացված շուկաներից ձերբազատվենք, շատ պարզ պատասխան տվեց՝ պետք է շուկայի մուտքի խոչընդոտները վերացնել»,-ասաց Արամյանը:

Իսկ թե ինչպես պետք է վերացնել այդ խոչընդոտները, նախարարն ասաց, որ դեպի մուտքի շուկա արհեստական խոչընդոտների վերացումը լինում է բարեփոխումների արդյունքում:

Հարցին, թե տնտեսագետները կարծիք են հայտնում, որ դրամավարկային քաղաքականության փոփոխությունն ի նպաստ ներկրողի է, ոչ թե արտադրողի, Վարդան Արամյանն ասաց, որ դրամավարկային քաղաքականությունը նման թեզով ծանրաբեռնելը ճիշտ չէ:

«Ես կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականությունը շատ պարզ հարց է լուծում, դա ֆինանսական կայությունն է ու գնաճի թիրախին հասնելը: Սա է հիմնական նպատակը, որովհետև եթե մակրոտնտեսական ակադեմիական աշխարհի մասով նայենք, երբեք դրամավարկային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ աճ ստեղծել, բայց նա կարող է նպաստել երկարաժամկետ կայուն աճի»,-ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով՝ ճիշտ բանալին ֆինանսական շուկայում կայունությունն ու գնաճի ցածր մակարդակն է, որը դրամավարկային քաղաքականության հիմնական գործառույթն է, մնացածը՝ հաջորդ մասը հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների անելիք է:

Տնտեսության մոդելի փոփոխության վերաբերյալ նախարարն ասաց, որ միջին հաշվով իրական տնտեսական աճի ցուցանիշի պետք է հասնել. «Բնականաբար, եթե ունենք 5 տոկոսանոց աճ, շատ ավելի դյուրին կլինի լուծել այն մարտահրավերները, որոնք մեր առջև դրված են: Դրա համար պետք է կառուցվածքային փոփոխություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտում և այլն: Պետք են բարեփոխումներ, որովհետև մասնավորը չի գա այն տնտեսություն, որտեղ ենթակառուցվածքները բավականին անմխիթար վիճակում են»:

Արամյանի խոսքով՝ ընդունված կանոն է, որ սովորաբար կառավարությունը կամ պետությունն է ներդրում կատարում ենթակառուցվածքներում և դրա արդյունքում գալիս է մասնավորը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետական բյուջե արդեն իսկ վճարել է 721.4 մլն. դրամ. ՊԵԿ
17 Հուլիսի 2018 - 19:53
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի ԲՈւՀ-ում
17 Հուլիսի 2018 - 15:57
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
16 Հուլիսի 2018 - 18:28
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետը չկալանավորվեց. Պաշտպան
15 Հուլիսի 2018 - 15:14
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը չկալանավորվեց: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին՝ մերժելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդությունը գյուղապետին կալանավորելու մասին:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին ԱԺ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեղադրանք է առաջադրվել
14 Հուլիսի 2018 - 19:41
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (Տեսանյութ)
14 Հուլիսի 2018 - 16:00
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:
Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը
13 Հուլիսի 2018 - 18:30
Հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աշոցքի սոցծառայության տեսուչները նպաստ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջել. հարուցվել է քրգործ
12 Հուլիսի 2018 - 15:30
Աշոցքի «Սոցիալական ծառայության» 2 տեսուչներ կասկածվում են 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել եւ ստացել են գումարներ։
ՊԵԿ-ը բացահայտել է պետությանը 600 մլն դրամի չափով վնասի պատճառման դեպք
10 Հուլիսի 2018 - 19:21
Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12
 
Լրահոս`
 
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սվիտալսկին ԿԳ նախարարությունում էր
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
ԱՄՆ-ում 2 ինքնաթիռ է բախվել. կան զոհեր
Միջազգային, Հասարակություն