Facebook   Twitter
 
570 միլիոն դրամի արտահանման պատվերներ. Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացված է «WorldFood Moscow 2017»-ին

570 միլիոն դրամի արտահանման պատվերներ. Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացված է «WorldFood Moscow 2017»-ին

12 Սեպտեմբերի 2017 - 11:22
Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություններ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում են «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին։
Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային և աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։ Նաև՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերությունների արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։

Արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու համար հիմնադրամն ընկերություններին աջակցում է արտահանման խթանման ու արտադրանքի ճանաչելիության բարձրացման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։ Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։

«Անցած էքսպոյին հայկական արտադրողներն այս ցուցահանդեսի համար ռեկորդային ծավալի արտահանման պայմանագրեր են կնքել։ Բայց սա էլ բավարար չենք համարում. մասնակից ընկերությունների առջև մենք խնդիր ենք դնում ավելի ճկուն լինել, արտադրանքի տեսքը, որակն ու ծավալները համապատասխանեցնել միջազգային տարբեր շուկաների պահանջներին ու ավելացնել կնքվող պայմանագրերի ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները։ Այդ թվում՝ նորերը. լցնովի գարեջուր, հունական յոգուրտ, «Արֆետտո» պանիր, բիոթթվասեր ու բիոկաթնաշոռ։ Ընկերություններից մի քանիսը մասնակցելու են մրցույթների։

«WorldFood Moscow 2017»-ին մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ՝ ավելի քան 65 երկրներից, սպասվում է շուրջ 29 հազար մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը՝ բնակիչների ստորագրությունների վերաբերյալ
26 Ապրիլի 2018 - 19:32
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով, բաժանորդներին նախապես տեղեկացնելով դրանց անցկացման վերաբերյալ:
Չի եղել այնպիսի տարի, որ սոցիալական ոլորտն աչքաթող արած լինենք. Վարդան Արամյան
26 Ապրիլի 2018 - 18:19
Կառավարութան այսօրվա նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն անդրադարձավ հարցին, թե որ թվականին էր վերաբերում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է լինելու:
Արտարժույթի փոխարժեքները ապրիլի 26-ին
26 Ապրիլի 2018 - 17:55
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 481.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.50 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Մինչև 2022-ը նախատեսվում է արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հասցնել 10%
26 Ապրիլի 2018 - 17:43
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքները և հաղթող ընկերությանը հրավիրում է իրագործելու այն։ Ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով թեմային անդրադարձավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակում ու շարունակելու ենք աշխատել. Վահան Մարտիրոսյան
26 Ապրիլի 2018 - 16:00
Հայաստանի կառավարությունը բնականոն աշխատում է։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին կառավարության նիտիս ցհետո լրագրողներին ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը։
2017-ին գրանցվել է 10% հարկահավաքության աճ. Վարդան Արամյան
26 Ապրիլի 2018 - 15:54
Կառավարությունում հաստատել ենք բյուջեի կատարողականը, և մայիսի 1-ին սահմանված կարգով այն կգտնվի ԱԺ-ում. ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Սինգապորում բացվեց «Food and Hotel Asia 2018» միջազգային ցուցահանդեսը. մասնակցում է նաև Հայաստանի 5 արտադրող
26 Ապրիլի 2018 - 14:30
Սինգապորում բացվեց «Food and Hotel Asia 2018» (FHA) 1978 թ.-ից անցկացվող միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն է ամբողջ Ասիայում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի 5 արտադրող: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 28-ը:
Մինչեւ 2023 թվականը Audi-ն կկրկնապատկի մեքենաների արտադրությունըՉինաստանում
26 Ապրիլի 2018 - 09:09
Գերմանական Audi ավտոարտադրողը չինական FAW-ի հետ համատեղ նախատեսում է 5 տարվա ընթացքում երկու անգամ ավելացնել չինական շուկայում թողարկվող մեքենաների ծավալը։ Այս մասին նշված է ընկերության հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այս որոշումը ընդունվել է համաշխարհային ավտոարտադրողների ձգտումների ֆոնին տեղայնանալ Չինաստանում՝ խոշորագույն ավտոմեքենայի շուկայում։
Արտարժույթի փոխարժեքները ապրիլի 25-ին
25 Ապրիլի 2018 - 17:53
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 480.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 631
 
Լրահոս`