Facebook   Twitter
 
Մեկ տարում ՊԵԿ-ն ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ եկամուտներ է ապահովել պետբյուջե. Վախթանգ Միրումյան

Մեկ տարում ՊԵԿ-ն ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ եկամուտներ է ապահովել պետբյուջե. Վախթանգ Միրումյան

12 Սեպտեմբերի 2017 - 14:19
Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում, այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, հաղորդում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
ՊԵԿ-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որից մեկը վերաբերում է ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքի և մեքենասարքավորումների համար մաքսային սահմանին ԱԱՀ չգանձելուն, մյուսը՝ արտահանողներից բացի նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ վերադարձնելուն:

«Նախագծերի կյանքի կոչմամբ էականորեն բարելավվելու է երկրի ներդրումային գրավչությունը, և նախադրյալներ են ստեղծվելու՝ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ապահովման համար, ինչը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից է»,- նշել է Վախթանգ Միրումյանը:

Սահմանին ԱԱՀ չվճարելով տնտեսվարողն ունենում է շրջանառու միջոց, որը կարող է ներդնել տնտեսական գործունեության ընդլայնման համար: Փոխարենը պետությունը ԱԱՀ-ի գումարը կստանա արտադրանքի իրացման փուլում հաշվարկվող հարկի գանձումից: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, սակայն որպեսզի ներդրողներն այդքան չսպասեն, անցումային դրույթ է մշակվել այն տնտեսվարողների համար, ովքեր կառավարության ներդրումային ծրագրով ներկրված մեքենասարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն են ստանում.

«Օրենքի հրապարակումից հետո համապատասխան սարքավորումներ ներկրողները նույնպես հետաձգման փոխարեն կազատվեն ԱԱՀ-ի վճարումից»,- հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա տեղեկացրել է նաև, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի դեպքում հարկ վճարողներն իրենց ընտրությամբ, կախված տնտեսական գործունեության տեսակից, կարող են շահութահարկի տեսքով կատարվող ներդրումները հետգնել 1 տարվա ընթացքում: Կոմիտեի ներկայացրած մյուս նախագծով, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հուլիսի 1-ից, պետությունը հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին 6 ամիս հետո վերադարձնելու է մատակարարների հետ գործարքներից առաջացած ԱԱՀ-ի գումարը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ, այս համարձակ նախաձեռնությունների համար երաշխիք է ծառայել հարկային եկամուտների աճը.

«Արդյունավետ վարչարարության և ստվերի կրճատման շնորհիվ հաջողվել է 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ հարկային և մաքսային եկամուտներ, ինչը շուրջ 6.6%-ով կամ ավելի քան 70.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2%-ով կամ 62.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են նաև պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները և ապառքները՝ համապատասխանաբար շուրջ 6.4 և 7.4 մլրդ դրամով: Իսկ արտահանողներին վերադարձվող ԱԱՀ գերավճարները կազմել են ավելի քան 57.3 մլրդ դրամ, ինչը 7.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից:

Ցուցանիշների աճը Վախթանգ Միրումյանը պայմանավորում է ոչ միայն արտահանման դրական տեմպերով, այլև վարչապետի հանձնարարությամբ կոմիտեի նախաձեռնած մի քանի բարեփոխումներով:

«Մասնավորապես՝ կառավարության որոշմամբ մինչև 20 մլն դրամ ԱԱՀ-ի հայտերի դեպքում գերավճարների վերադարձման ժամկետը սահմանվել է առավելագույնը 4 օր՝ նախկին 90+90 օրվա փոխարեն, 20 մլն դրամից ավելի հայտերի դեպքում ժամկետը կրճատվել է մինչև 77 օր, ինչպես նաև կրկնակի նվազեցվել է օտարերկրյա անձանց ԱԱՀ գումարների վերադարձման սահմանաչափը»:

ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ հարկային եկամուտների աճն արձանագրվել է հարկային ստուգումների 47.8% կրճատման պարագայում.

«Ապավինել ենք անհատական վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային և մոնիթորինգի կենտրոնի գործարկմանը»:

Մաքսային բնագավառի բարելավումները, ըստ Վախթանգ Միրումյանի, նույնպես անդրադարձել են վարչարարության վրա.

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը», - ասել է Վ. Միրումյանը:

Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող նախաձեռնություններին՝ նա կարևորել է մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև 2018թ.-ից 1 միասնական գանձապետական հաշվի գործարկումը, որը իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
BMW գործարանները որոշել են գոմաղբով աշխատել
19 Նոյեմբերի 2017 - 09:55
BMW ընկերությունը հայտարարել է ամբողջ արտադրական հզորությունները վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելու մասին, հաղորդում է Bloomberg-ը:
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 18-ի դրությամբ
18 Նոյեմբերի 2017 - 11:21
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 18-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում
17 Նոյեմբերի 2017 - 15:19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր
17 Նոյեմբերի 2017 - 11:42
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 17-ի դրությամբ
17 Նոյեմբերի 2017 - 11:06
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
ՀՀ տրանսպորտի նախարարը և ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
17 Նոյեմբերի 2017 - 10:46
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգտանի Առաքելյանի ելույթը ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
16 Նոյեմբերի 2017 - 15:36
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 565
 
Լրահոս`