Facebook   Twitter
 
Պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ. Էռնա Միր

Պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ. Էռնա Միր

12 Սեպտեմբերի 2017 - 18:26
Սոչիում ընթացող «Նոր ալիք» միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) վաղը՝ սեպտեմբերի 13-ին եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փուլին և ամեն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը մինչև վերջ արդարացնելու համար:

«Պայքարելու եմ մինչև վերջ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Ամեն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,- ասել է Էռնան: Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի:

«Ինչպես արդեն գիտեք Էռնան և Ուզբեկիստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում մեր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- նշել է Լ. Քոչարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացրել է անթույլատրելի քայլերի հետևանքների մասին
17 Հուլիսի 2018 - 11:35
ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձո­րեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
«Իսկ գուցե կարմրահե՞ր». Գոհար Ավետիսյանը ուզում է փոխել մազերի գույնը
17 Հուլիսի 2018 - 10:06
Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Նա ոչ միայն իր միկրոբլոգում կիսվում է իր անհավանական փոխակերպումներով ու գեղեցիկ լուսանկարներով, այլեւ ցույց է տալիս, թե որքան համարձակ է արտաքինի հարցում փորձարկումներ անելիս:
Բեյոնսեի ամենամեծ երկրպագուն. Միշել Օբամային լուսանկարել են երգչուհու համերգին զվարճանալիս (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 23:35
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, որը դեռ ամուսնու՝ Բարաք Օբամայի պաշտոնավորման օրոք չէր թաքցնում հայտնի երգչուհի Բեյոնսեի հետ առանձնակի ջերմ հարաբերությունները, մասնակցել է նրա ու Ջեյ Զիի փարիզյան համերգին:
Նազենի Հովհաննիսյանի գրառումը Ֆրանսիայի հաղթանակի մասին եւ նոր լուսանկարները՝ Փարիզից
16 Հուլիսի 2018 - 23:23
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Ֆրանսիա-Խորվաթիա դիտարժան ֆուտբոլային հանդիպման մասին քննարկումները դեռ շարունակվում են: Շատերը մինչ այս պահը տխրում են, որ խորվաթներին չհաջողվեց այս տարի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ մյուս ֆուտբոլասերներն էլ շարունակում են ուրախանալ Ֆրանսիայի հաղթանակի համար:
Ապրել, սիրել, երգել․ դասական երգչուհի Հասմիկ Հարությունյանի առաքելությունը
16 Հուլիսի 2018 - 23:10
HayNews.am-ի զրուցակիցը «Օպերա-վիվա» վոկալ քառյակի երգչուհի, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանն է։ Մեր թղթակիցը երգչուհուն ուղղել է բլից հարցեր, որոնց միջոցով փորձել ենք պարզել՝ ինչպիսին է նա բեմից դուրս և ինչ նախասիրություններ ունի։
Երկրպագուները Թայվանում «հարձակվել են» Սելին Դիոնի վրա
16 Հուլիսի 2018 - 22:02
Սելին Դիոնը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, ու երգչուհին արդեն Թայվան է ժամանել։
50-ամյա երգչուհուն երկրպագուները ջերմորեն դիմավորել են Taipei Songshan օդանավակայանում։
«Այ դու կկու, հիմար կկու». Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը
16 Հուլիսի 2018 - 20:29
Դե ինչ, շաբաթը սկսված է. հաճախ թվում է՝ երկուշաբթին շաբաթվա մյուս օրերից մի փոքր ավելի դժվար է անցնում:
Արամ Մանուկյանի արձանի բացումը կլինի վաղը
16 Հուլիսի 2018 - 17:37
«Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական ու հանդիսավոր բացումը՝ երեքշաբթի, սույն թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին»:
Երկրպագուները Թայվանում «հարձակվել են» Սելին Դիոնի վրա
16 Հուլիսի 2018 - 16:19
Սելին Դիոնը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, ու երգչուհին արդեն Թայվան է ժամանել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 630
 
Լրահոս`
Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո
Հասարակություն, Համայնքներ