Facebook   Twitter
 
Արդվեցիներն ու բնապահպաններն այսօր լցրել են հանքափորների կողմից բացված փոսերը (ֆոտո)

Արդվեցիներն ու բնապահպաններն այսօր լցրել են հանքափորների կողմից բացված փոսերը (ֆոտո)

12 Սեպտեմբերի 2017 - 21:28
Այսօր՝ ողջ օրվա ընթացքում Լոռու մարզի Արդվի համայնքում գյուղի ակտիվ երիտասարդներն ու մայրաքաղաքից ժամանակ բնապահպանները համատեղ ուժերով լծվել են գյուղի հարակից տարածքում նախատեսված հանքը գործարկել ցանկացողների կողմից բացված փոսերի փոսալցման աշխատանքներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում գյուղի ակտիվիստներից Սուրեն Կիրակոսյանը նշեց, որ բացված փոսագծերը լցնելու գաղափարը գյուղացիներինն է, որոնք մշտական կապի մեջ լինելով բնապահպանների հետ, վերջիններիս եւս տեղեկացրել էին իրենց մտադրության մասին:

«Իմանալով, որ որոշել ենք փակել հանքափորներից կողմից ապօրինի բացված փոսերը, բնապահպանները որոշեցին միանալ մեզ»,- ասում է Սուրենը:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզի կենտրոնական մասում Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2կմ դեպի հյուսիս-հյուսիս-արեւմուտք, Հովնանաձորից 2.9կմ դեպի արեւելք: Հանքերեւակման տեղամասը ընդգրկում է Մղարթի 54հա եւ Արդվիի 146հա տարածք : Մոտակա բնակավայրերն են` Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օծուն գուղերը:

Նշենք, որ հանքը գործարկել ցանկացող «Միռամ» ՍՊԸ-ն հուլիսի 26-ին նախատեսել էր թեմայի հետ կապված գյուղացիների հետ հանրային քննարկում իրականացնել Արդվիի համայնքապետարանում: Քննարկումը, սակայն այդպես էլ տեղի չունեցավ. վաղ առավոտից արդվեցիները, Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ժամանած բնապահպաններն ու աջակիցները փակեցին գյուղ տանղ ճանապարհը, այդպիսով չթողնելով ընկերության ներկայացուցիչներին հասնել հանդիպման վայր:

Օգոստոսի 2-ին Արդվի համայնքում գումարված ավագանու արտահերթ նիստին էլ համայնքի ավագանին մերժվեց Արդվիի վարչական տարածքից 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկը:
 
Նմանատիպ նորություններ
Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը
16 Նոյեմբերի 2017 - 21:15
Գործադիրը հավանություն է տվել Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդին, որով կսահմանվի ջրաէկոհամակարգի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմ:
Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել
16 Նոյեմբերի 2017 - 09:25
Օրերս կրկին հարձակում եւ կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 10 մլն դրամ
14 Նոյեմբերի 2017 - 16:42
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 06-10.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան
13 Նոյեմբերի 2017 - 20:03
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 27-ամյա Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան
13 Նոյեմբերի 2017 - 16:43
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 27-ամյա Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Ուելսի կենդանաբանական այգին վրդովված է փախած Լիլիթ լուսանի սպանությամբ
13 Նոյեմբերի 2017 - 08:35
Ուելսի Borth Wild Animal Kingdom կենդանաբանական այգու ներկայացուցիչները չափազանց վրդովված են, որ ավելի վաղ կենդանաբանական այգուց փախած լուսանը սպանվել է, փոխանցում է BBC-ն:
Բերդ քաղաքի դենդրոպարկում էկո-լրագրողների պուրակ է հիմնվել
12 Նոյեմբերի 2017 - 13:35
Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում լրագրողները Էկո-լրագրողների պուրակ հիմնեցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառատունկը նախաձեռնել էր Էկո-մեդիա ցանցը։
Ամերիկայում որսորդները էլեկտրական սղոցի միջոցով ազատել են կոտոշներով ծառի մեջ խրված եղնիկին
12 Նոյեմբերի 2017 - 09:40
Ամերիկայում որսորդները էլեկտրական սղոցի միջոցով ազատել են եղնիկին, որը կոտոշներով խրվել էր ծառի բնի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Օհայոյի նահանգի Քորնինգ գյուղում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 40
 
Լրահոս`