Facebook   Twitter
 
Վանաձորի և Փամբակի պեղումները կարող են խթանել զբոսաշրջության զարգացումը

Վանաձորի և Փամբակի պեղումները կարող են խթանել զբոսաշրջության զարգացումը

12 Սեպտեմբերի 2017 - 21:41
ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը վերսկսել է Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը:
Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, հնավայրը զետեղված է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի հյուսիս-արևմտյան մասում վեր բարձրացող եռանկյունաձև հատակագծով կոնաձև բլրի վրա, որը զբաղեցնում է շուրջ 30 հա տարածք: Բլրի հիմքի բարձրությունը ծ.մ. 1300 մ է, գագաթինը՝ 1380 մ:
Այն բաղկացած է միջնաբերդից, պարսպապատ քաղաքատեղիից, անպաշտպան շահաստանից և վիթխարի դամբարանադաշտից, որի տարածքում այժմ Դիմաց թաղամասի բնակելի տներն են: Կոնաձև բլուրը բաղկացած է կենտրոնական մասում վեր բարձրացող սեղանաձև գագաթով բարձունքից, որի հարավային և արևելյան մասում տարածվում է պարսպապատերով շրջափակված ընդարձակ դարավանդը: Դրանք միասին զբաղեցնում են շուրջ 40 հա տարածք:
Մինչ այժմ Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը եղել է էպիզոդիկ և միայն 2006-2008 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այստեղ իրականացրել է պեղումներ: Սակայն այս պեղումները չեն ունեցել մեծ մակերեսներ բացելու հստակ ծրագիր, այլ նախատեսված են եղել խուզահորերի միջոցով հուշարձանի շերտագրությունը բացահայտելու համար։
Լայնածավալ պեղումները հնարավորություն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբոսաշրջության զարգացումը և նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
 
Նմանատիպ նորություններ
Կամիլը եվրատեսիլյան երգը երգում է Լիլիթ Հովհաննիսյանի հետ (Տեսանյութ)
16 Հունվարի 2018 - 15:42
Կամիլը (Արսեն Գրիգորյան) «Դեպի եվրատեսիլ»-ին մասնացում է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Այսօր՝ հունվարի 16-ին, նախագծի պաշտոնական էջը ներկայացրել է եւս 5 մասնակցի երգեր:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի ևս հինգ մասնակիցների երգերը հայտնի են
16 Հունվարի 2018 - 14:14
«Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-ից հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը:
Հրապարակվել են «Դեպի Եվրատեսիլի» 5 մասնակիցների երգերը (Տեսանյութեր)
15 Հունվարի 2018 - 14:09
Այսօրվանից սկսած մինչեւ հունվարի 18-ը համացանցում կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների երգերը:
Հույն միլիարդատերը լքել է իր հարսնացուին՝ հանուն Ռոման Աբրամովիչի նախկին կնոջ (Լուսանկարներ)
15 Հունվարի 2018 - 13:18
Հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոսի ու Ռոման Աբրամովիչի նախկին կնոջ՝ Դաշա Ժուկովայի միջև սեր է հասունանում, գրում է StarHit-ը։
Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
15 Հունվարի 2018 - 11:51
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունվարի 20-ին, ժամը 16:00 տեղի կունենա սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
IRIAO խումբը Եվրատեսիլ-2018-ին կներկայացնի Վրաստանը
14 Հունվարի 2018 - 18:33
«Եվրատեսիլ-2018» երգի փառատոնին Վրաստանը կներկայացնի IRIAO էթնո-ջազ խումբը: Երաժիշտները իրենց ստեղծագործություններում համադրում են ջազը և վրացական ավանդական երաժշտությունը:
Լեոնարդո դի Կապրիոն պատրաստվում է նկարահանվել Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում
14 Հունվարի 2018 - 17:13
Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն պատրաստվում է նկարահանվել օսկարակիր ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում՝ մարմնավորելով 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկին՝ Չարլզ Մենսոնին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 502
 
Լրահոս`