Facebook   Twitter
 
Խոսրովի անտառում հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ. ԲՆ

Խոսրովի անտառում հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ. ԲՆ

13 Սեպտեմբերի 2017 - 15:16
«Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի ամերիկացի մասնագետներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքից, որտեղ տեղակայված թանգարանում հյուրերն տարածական քարտեզի միջոցով ծանոթացել են այրված տեղանքին, կենսաբազմազանության նմուշներին:
Մի քանի օր մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ եւ գնահատումներ:

Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/, գնահատել անտառային եւ խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումների արդյունքում ձեւավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ, սակայն խմբի անդամներն ուրախությամբ եւ զարմանքով արձանագրել են, որ հրդեհից արդեն կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերեւակալումներ են նկատվել նաեւ հրդեհից վնասված լայնատերեւ ծառերի մի մասի մոտ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն շեշտել է, որ հրդեհի առաջին իսկ օրվանից իրազեկված են եղել աղետի ընթացքի վերաբերյալ, առաջարկել են իրենց օգնությունը եւ կարճ ժամանակահատվածում մասնագիտական խումբը կազմավորվել եւ հրավիրվել է Հայաստան, որպեսզի աջակցի վերականգնողական աշխատանքներին: Ըստ բանախոսի, մասնագիտական գնահատականները կտրամադրվեն նաեւ հասարակական կազմակերպություններին:

Անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերը նշել է, որ արգելոցում պետք է նպաստել բնական վերականգնման գործընթացին, ինչն արդեն այսօր նկատելի է:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի բաժնի պետ Արամ Աղասյանը նկատել է, որ ուսումնասիրություններ եւ մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախատեսվում է այրված տարածքներում գիտական նպատակներով առանձնացնել փորձահրապարակներ, որտեղ իրականացվելիք ուսումնասիրությունների արդյուքները թույլ կտան հետագայում մոդելավորել եւ կանխատեսել բնական էկոհամակարգերի վերականգնման ընթացքը:

Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու նպատակով:

Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թեւզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները եւ կտրամադրի կարճաժամկետ եւ երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ եւ ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոնա Շահգելդյանը ներկայացել է բոլորովին նոր կերպարներով (Լուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:50
Սոնա Շահգելդյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել: Երգչուհին այս ֆոտոշարքում ներկայացել է նորովի նոր կերպարներով:
Վիգեն Սարգսյան. «Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ»
19 Սեպտեմբերի 2017 - 22:45
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում



Ես նրանց հավանեցի առաջին իսկ հայացքից. սերմնահեղուկի դոնորն առաջին անգամ հանդիպել է 19 կենսաբանական երեխաների հետ (Լուսանկարներ, տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:41
Սերմնահեղուկի 57-ամյա դոնոր Մայք Ռուբինոն առաջին անգամ հանդիպել է իր՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող 19 կենսաբանական երեխաների հետ, որոնց մեծ մասին նա նախկինում չէր տեսել: Բազմազավակ հայրը նկատել է, որ այս իրադարձությունն իր համար շատ հուզիչ ու մի քիչ անիրական է թվում:
Սերենա Ուիլյամսը պատմել է ծննդաբերությունից 2 շաբաթ անց նիհարելու մասին (Lուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:17
Ընդամենը երկու շաբաթ առաջ մայրիկ դարձած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արդեն «Snapchat»-ում ջինսե շորտերով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Սերենան բարեկազմ տեսք ունի և գոհ է իր մարմնից: Կարելի է ասել, որ նա նույնիսկ չի դադարել սպորտով զբաղվել:
Աննա Հարությունյանը հիմա էլ Միքայել Պողոսյանի հե՞տ է
19 Սեպտեմբերի 2017 - 20:41
Դերասանուհի Աննա Հարությունյանի նախորդ չստաված սիրավեպի մասին կարծում եմ շատերն են հիշում, երբ դերասանուհին հանդիպում էր ամուսնացած տղամարդու հետ, դե իսկ վերջին արդյունքում ամուսնացավ մեկ այլ կնոջ հետ: Աննան էլ մնաց կոտրած տաշտակի առաջ:
Առեղծվածային դեպք՝ Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է».
19 Սեպտեմբերի 2017 - 20:22
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Օրնելլա Մուտին Երեւան է ժամանել
19 Սեպտեմբերի 2017 - 20:08
Օրնելլա Մուտին Երեւան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգին: Այն տեղի կունենա այսօր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Էստոնիայում խոզերի աֆրիկյան ժանտախտ վիրուսի պատճառով կոչնչացվի 7 հազար խոզ
19 Սեպտեմբերի 2017 - 19:52
Էստոնիայի անասնաբուժա-սանիտարական բաժանմունքը խոզերի աֆրիկյան ժանտախտ է ախտորոշել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Օրո գյուղի ֆերմայի խոզերի մոտ։
Վրաերթ Երեւանում. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն
19 Սեպտեմբերի 2017 - 19:21
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հ. Հակոբյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8080
 
Լրահոս`