Facebook   Twitter
 
Նալբանդյանն ընդունել է Կնեսեթի պատվիրակությանը (Տեսանյութ)

Նալբանդյանն ընդունել է Կնեսեթի պատվիրակությանը (Տեսանյութ)

13 Սեպտեմբերի 2017 - 15:24
Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իսրայելցի խորհրդարանականները նշեցին, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ արվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հետծննդաբերական դեպրեսիան երգեցողությունն օգնում է հաղթահարել
16 Հունվարի 2018 - 19:06
Երգեցողությունը կանանց օգնում է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները: Այս մասին հայտնում են Centre for Performance Science-ի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) գիտնականները:
Աղի հիմնական վտանգը պարզվել է
16 Հունվարի 2018 - 19:04
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ սնունդի մեջ աղի մեծ քանակության կանոնավոր օգտագործումը, աղիներում իմունային համակարգի փոփոխությունների է բերում, որոնք իրենց հերթին բերում են մարդու կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիայի:
Վաղվանից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի
16 Հունվարի 2018 - 19:02
Հունվարի 17-ից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի. մասնագետը (պոլիկլինիկայի բժիշկը կամ դպրոցի բուժքույրը) դպրոցի մուտքի մոտ կզննի բոլոր աշակերտներին եւ հիվանդներին տուն կուղարկի:
Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից
16 Հունվարի 2018 - 18:58
ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն
Հայաստանի դեսպանն Իրանում քննարկել է էներգետիկ խոշոր ծրագրերը
16 Հունվարի 2018 - 18:49
Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:
Խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ճկուն է եւ ազատ․ Արմեն Աշոտյան
16 Հունվարի 2018 - 18:47
Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մի շարք առավելություններ, քանի որ այն ավելի ճկուն է, ազատ, բազմակողմ եւ, միեւնույն ժամանակ, ավելի շատ ռեսուրսներ ունի հասարակության ներգրավման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10757
 
Լրահոս`