Facebook   Twitter
 
Տրանսպորտի սակագինը թանկացնելու մասին հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. քաղաքապետարան

Տրանսպորտի սակագինը թանկացնելու մասին հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. քաղաքապետարան

13 Սեպտեմբերի 2017 - 15:46
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակման հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն էլ ուղղակի անլուրջ խոսակցություններ են։
Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը, բայց նենգ եղանակով։

Այս առիթով քաղաքապետարանից հայտնում են. «Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ներակայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն ունի անգամ ուղիղ հեռարձակմամբ հետևելու մասնագիտական խմբի աշխատանքներին։ Ըստ այդմ, հորդորու՛մ ենք աշխատանքային խմբի անդամներին զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից` դրա փոխարեն փորձելով գործընթացին օգտակար լինել` նիստերի ընթացքում բովանդակային և կառուցողական առաջարկներով հանդես գալով։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Ներկայումս ընթանում են տրանսպորտային նոր երթուղային ցանցի առաջարկի մշակման աշխատանքները, և արդեն իսկ սահմանվել են տրանսպորտային նոր համակարգի պահանջները՝ ներառյալ միասնական կառավարման, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի, ավտոպարկի և քաղաքացիների սպասարկման բարձր չափորոշիչները։

Աշխատանքային խմբի առջև պահանջ է դրված ապահովել արդար և հասանելի սակագնի սահմանում՝ ցանցի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով։ Աշխատանքային խմբի առաջիկա նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 15:00-ին, որի ընթացքին շահագրգիռ կողմերը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
#HappyBirthday 29 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 20:40
Armsport.am-ը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 29-րդ տարեդարձի առթիվ նույնքան փաստեր է հավաքել:
Թուրքիայի արեւելքում ձնակույտի հոսքի հետեւանքով երկու զինծառայող է մահացել
21 Հունվարի 2018 - 20:37
Թուրքական Բիթլիս նահանգում կիրակի օրը ձնակույտի հոսքի հետեւանքով 2 զինծառայող է մահացել, 7-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Ձմռանը սեռական խանգարումների աճ է արձանագրվում. սեքսոպաթոլոգ
21 Հունվարի 2018 - 20:16
Նոր տարին և նրան նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանը բոլորի համար շատ լարված է: Նշյալ հատվածը լարված է նաև սեռական առողջության համար և թե ինչո՞ւ HayNews.am-ը պարզել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանից:
Բրայթոնի երկրպագուն, որը սիրում է Ազարին, խաղից հետո ստացել է նրա մարզաշապիկը
21 Հունվարի 2018 - 20:14
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը փայլուն հանդիպում է անցկացրել «Բրայթոնի» հետ (4:0). նա դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի խաղում` եվրոպական առաջնությունուններում խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը:
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
21 Հունվարի 2018 - 20:11
«Ձիթենու ճյուղ» օպերացիան կավարտվի «շատ կարճ ժամանակում»: Այս մասին NTV հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Գազետա»-ն:
Մանչեսթեր ժամանած Ալեքսիս Սանչեսը՝ սեքս սկանդալում (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 20:08
Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտնվել է սկանդալային իրավիճակում:
Ինչպես է Ալլա Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար շահել խաղատանը
21 Հունվարի 2018 - 20:04
Սկանդալային դերասան Ստանիսլավ Սադալսկին Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է Ալլա Պուգաչյովան խաղատանը 1,6 միլիոն դոլար «շահել»։ Նա ինը ժամ նստել է մոսկովյան «Կրիստալում»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9391
 
Լրահոս`
 
 
 
 
 
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Դիարան և ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են եկել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան
Հասարակություն, Տեսանյութեր