Facebook   Twitter
 
Արցախյան ապրանքանիշերը ներկայացված են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին

Արցախյան ապրանքանիշերը ներկայացված են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին

13 Սեպտեմբերի 2017 - 17:48
Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող՝ սննդարտադրության ոլորտի «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են մի շարք արցախյան ապրանքանիշեր։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Տրիումֆ գրուպը» էքսպոյին մասնակցում է «Արցախ բիո» և «Arm Eco» ապրանքանիշերով, որոնց ներքո խոշոր գնորդներին ու մատակարարներին են ներկայացվել մրգային և բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, թթուներ, դոշաբ։

Ցուցահանդեսի հենց առաջին օրվանից արցախյան բարիքները ներկայացնող ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծածախ գնորդների հետ ԵԱՏՄ անդամ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։

«Պետության աջակցությունը մեծ արդյունք է տալիս։ Ներկայացված ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Էքսպոյից հետո կշարունակենք բանակցությունները և, հուսով եմ, պայմանավորվածությունները պայմանագրեր կդարձնենք»,- նշել է «Տրիումֆ գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը և ավելացրել, որ այնտեղ արցախյան արտադրանքի որակի զուգահեռը չկա։

Ա, Գրիգորյանի խոսքով՝ հատկապես դոշաբն արդեն գրավել է ԵԱՏՄ երկրները ներկայացնող դիստրիբյուտորների ուշադրությունը, չնայած՝ գնային տեսակետից «պրեմիում» դասում է ներկայացված։

Ի դեպ, այս տարի Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քիմ Քարդաշյանին քննադատել են 22 տարվա վաղեմության լուսանկարի համար
18 Հունվարի 2018 - 21:30
Քիմ Քարդաշյանը վերջերս հաճախ է արխիվային լուսանկարներ հրապարակում իր Instagram-ում։
Գայանե Բաղդասարյանը՝ կիսամերկ լուսանկարով, հաղորդել է արձակուրդի ավարտի մասին
18 Հունվարի 2018 - 21:25
Միլիոնավոր տղամարդկանց սիրելի Գայանե Բաղդասարյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր մերկ հետույքը։ Աստղը գրել է, որ ավարտվում է Թաիլանդում իր արձակուրդը և ինքը պատրաստվում է Մոսկվա վերադառնալ։

Ռուսաստանի ամենասեքսուալ կինը հանվել է Լոս-Անջելեսում
18 Հունվարի 2018 - 21:21
Ռուսական հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան, ում 2007-ին անվանել են Ռուսաստանի ամենասեքսուալ կին, Instagram-ի իր էջում ոչ միանշանակ նկար է տեղադրել:



«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18 Հունվարի 2018 - 21:15
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Տորթեր երեխայի ծննդյան կապակցությամբ, որոնց նայելիս ոչ միայն ախորժակդ է կորդում, այլև նաև խոսելու ունակությունդ. ֆոտոշարք
18 Հունվարի 2018 - 20:59
Երեխայի ծնունդը ծնողների համար հրաշալի իրադարձություն է։ Շատերն են ցանկանում այդ օրը նշել այնպես, որ այն երկար հիշվի։
Խոսրովի անտառում չինացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության գործով վկա է Գերմանիայի քաղաքացին
18 Հունվարի 2018 - 20:48
Խոսրովի անտառի հարակից տարածքում 2017թ. հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու գործը գտնվում է դատական քննության փուլում: Այս մասին տեղեկացրել է Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:
Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ
18 Հունվարի 2018 - 20:45
Apple-ի կայքում հայտնվել է ատամի «խելացի» խոզանակ։ Այն պատրաստվել է Colgate-ի հետ համատեղ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9586
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ
Տնտեսություն, Հասարակություն