Facebook   Twitter
 
Կայացել է «Շուշի 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Կայացել է «Շուշի 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

13 Սեպտեմբերի 2017 - 17:55
Սեպտեմբերի 11-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Շուշի 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն ասել է, որ գիրքը ստեղծվել է 2017 թ. հունիսին մեկնարկած Հիմնադրամի լուսանկարչական նախագծի արդյունքում, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին:

Նախաձեռնության նպատակն էր 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով:

«Շուշին մեր Երուսաղեմն է, ու ամեն հայ պարտավոր է թեկուզ երկու օր՝ «48 ժամ» ապրել այնտեղ»,- ասել է Ս. Ղարաբաղցյանը և ավելացրել, որ Շուշիի վերականգնումը մշակութային վերընձյուղման ամենամեծ վկայությունն է:

«Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվել է նաև վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար:

Նախագծին մասնակից լուսանկարիչների մեջ կային ինչպես սկսնակներ, այնպես էլ փորձառուներ Արցախից, Հայաստանից և Վրաստանից:

Համազգային հայ կրթական և մշակութային միության խորհրդի անդամ, լրագրող, մեկնաբան Միքայել Հաջյանը, խոսելով «Շուշի 48 ժամ» ծրագրի մասին, նշել է, որ պատկերագիրքն ուխտագնացություն է դեպի հայոց սուրբ-սրբոց քաղաքներից մեկը՝ Շուշի, ու բոլոր նրանց համար, ովքեր տարիներ հետո տեղեկանալու են, թե 2017 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին 48 ժամվա ընթացքում ինչպիսինն է եղել Շուշին:

Ծրագրին մասնակից լուսանկարիչ, նախկինում Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Յուրի Մեչիտովի խոսքով՝ Շուշին զարմանահրաշ քաղաք է, որտեղ ամեն օր նորովի բացահայտումներ են լինում: «Պատկերագրքում ներկայացված լուսանկարներն արվել են ազատ ոճով, և ամեն լուսանկարի համար կան մակագրություններ»,- ավելացրել է Յուրի Մեչիտովը:

Միջոցառմանը «Համազգային հայ կրթական և մշակութային միության» կողմից պարգևատրվել են լուսանկարիչներ Գերման Ավագյանը և Յուրի Մեչիտովը:

Շնորհանդեսին ներկա էին ԱՀ մշակույթի և եիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Կարեն Միրզոյանը, կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Մինասյանը և այլ հյուրեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան
21 Սեպտեմբերի 2017 - 19:25
Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ, նախագահի կողմից շնորհվող կոչումները խորհրդային տարիների մնացորդն են ու պետք է այդ ավանդույթին վերջ դնել:
Որտեղ և ինչպես են ապրում սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները.
21 Սեպտեմբերի 2017 - 19:20
Որտեղ և ինչպես են ապրում սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները.
Ջիվան Գասպարյանին` 1-ին աստիճանի շքանշան, Արտո Թունջբոյաջյանին` ՀՀ վաստակավոր արտիստի կոչում
21 Սեպտեմբերի 2017 - 19:15
Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, պարգեւատրել է Ջիվան Գասպարյանին եւ Արտո Թունջբոյաջյանին:
Օրվա կադրը. «խելացի» հայի հնարամտությունը. մեքենայի համարները ծածկել էր, որ չակտավորվեր (Լուսանկար)
21 Սեպտեմբերի 2017 - 19:13
Այն, որ հայ ազգը շատ հնարամիտ է, դա փաստ է, որը կասկածի տակ չեն դնում շատ այլազգիներ, բայց այս մեքենայի վարորդը մեղմ ասած ամեն ինչ չէ, որ «հաշվարկել» էր:
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
21 Սեպտեմբերի 2017 - 19:06
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Խաղաղության միջազգային 15-րդ ամենամյա կինոփառատոնը բացվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմով
21 Սեպտեմբերի 2017 - 18:40
Խաղաղության միջազգային 15-րդ ամենամյա կինոփառատոնը բացվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
21 Սեպտեմբերի 2017 - 18:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը եւ Ջիմ Սենսենբրեները:
Թոմ Քրուզին մեղադրել են նկարահանող խմբի անդամների մահվանը մեղսակից լինելու համար
21 Սեպտեմբերի 2017 - 18:27
«Պատրաստված է Ամերիկայում» ֆիլմի վրա աշխատանքի ժամանակ ավիավթարում կործանված նկարահանող խմբի երկու անդամների բարեկամները դերասան Թոմ Քրուզին ողբերգությանը մեղսակից են անվանել, հայտնում է People-ը:
Ողբերգական դեպք Երևանում. միջին տարիքի տղամարդը Դավիթաշենի կամրջից ինքնասպան է եղել՝ իրեն ցած նետելով
21 Սեպտեմբերի 2017 - 18:19
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8290
 
Լրահոս`