Facebook   Twitter
 
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ չեք ուզում նկատել այն լավը, որն արձանագրվում է. Սուրեն Կարայանը՝ կառավարության 1 տարվա մասին (տեսանյութ)

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ չեք ուզում նկատել այն լավը, որն արձանագրվում է. Սուրեն Կարայանը՝ կառավարության 1 տարվա մասին (տեսանյութ)

13 Սեպտեմբերի 2017 - 18:14
Հայաստանում վերջին 7 ամիսներին տնտեսական 6.8 տոկոս ակտիվություն է գրանցվել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ գնահատելով կառավարության 1 տարվա գործունեությունը:
«Արդյունաբերության աճ ունենք, աննախադեպ աճ է՝ 12.7 տոկոս, արտահանումը 21 տոկոսից ավելին է, աճ ենք գրանցել առևտրաշրջանառության ոլորտում, ծառայությունների բնագավառում: Այս թվերը վկայում են այն մասին, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որն ընտրեց այս կառավարությունը, իրեն արդարացնում է»,- շեշտեց Սուրեն Կարայանը:

Հարցին՝ ինչո՞ւ բնակչությունը չի զգում դրական տեղաշարժը, ապա Կարայանն ասաց, որ ամբողջ բնակչությունն այս փոփոխությունները կզգա որոշակի ժամանակ անց:

«Երբ տնտեսական աճը, տեմպերը որոշակի ժամանակահատված պահպանենք, բնակչության ավելի լայն շերտեր կզգան դրական փոփոխությունները: Ներկայումս բնակչության որոշակի մաս արդեն իսկ իր վրա զգացել է դրական այս փոփոխությունները, որովհետև ստեղծվել են աշխատատեղեր, կա արդյունաբերության, տնտեսական աճ, որը չի կարող չանդրադառնալ բնակչության վրա: Իսկ ամբողջ բնակչությունը որպեսզի իր վրա զգա, դրա համար ժամանակ է պետք»,-ասաց նա։

Սուրեն Կարայանն ասաց, թե չի կարող ասել՝ բնակչության քանի՞ տոկոսն է ներկայում իր վրա զգացել դրական փոփոխությունները: Նա շեշտեց, որ ամեն դեպքում աշխատատեղեր են ստեղծվել: Հարցին՝ օրինակ հյուրանոցի կամ խանութի բացումը համարում եք աշխատատեղի ստեղծո՞ւմ, Կարայանը պատասխանեց, որ մեկնաբանությունը սխալ է, աշխատատեղեր բացվում են բոլոր ոլորտներում:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ չեք ուզում նկատել այն լավը, որն արձանագրվում է: Բոլոր ոլորտներում կա աճ ու առաջընթաց»,- նշեց նա:

ԹԵՐԹ.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի դեսպանն Իրանում քննարկել է էներգետիկ խոշոր ծրագրերը
16 Հունվարի 2018 - 18:49
Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:
Խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ճկուն է եւ ազատ․ Արմեն Աշոտյան
16 Հունվարի 2018 - 18:47
Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մի շարք առավելություններ, քանի որ այն ավելի ճկուն է, ազատ, բազմակողմ եւ, միեւնույն ժամանակ, ավելի շատ ռեսուրսներ ունի հասարակության ներգրավման համար:
Մեդվեդևը հայտարարել է ահաբեկիչների կողմից կիբերզենքի օգտագործման վտանգի աճի մասին
16 Հունվարի 2018 - 18:29
Տեղեկատվական համակարգերի աճող բարդությունը մեծացնում է ահաբեկիչների կողմից կիբերզենքի օգտագործման վտանգը, ինչի կապակցությամբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բոլոր երկրներին կոչ է արել ակտիվացնել թվային տիրույթում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, փոխանցում է Vesti.ru-ն:
Վիգեն Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր
16 Հունվարի 2018 - 18:28
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին
16 Հունվարի 2018 - 18:25
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 16-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:
Աջ ղեկով ավտոմեքենաների արգելքի մասին կառավարության որոշումը որոշ անձանց շահերից է բխում. Գևորգ Պետրոսյան
16 Հունվարի 2018 - 17:38
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անհիմն է համարում կառավարության այն հիմնավորումը, որ աջ ղեկով մեքենաներով երթևեկումը սպառնում է մարդկանց առողջությանը։
Խորհրդարանը պետք է լինի իշխանություն-ընդդիմություն պայքարի միակ վայրը. Էդուարդ Շարմազանով
16 Հունվարի 2018 - 17:36
Խորհրդարանը պետք է լինի իշխանություն-ընդդիմություն պայքարի միակ վայրը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները (Տեսանյութ)
16 Հունվարի 2018 - 15:34
ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը խուսափում է մեկնաբանել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը այն մասին, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս է, ներկա ստանում ու գնում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3629
 
Լրահոս`