Facebook   Twitter
 
Փեսան ամուսնալուծվելու հարցում մեղադրել է աներոջը և այրել է նրա «Օպել Վեկտրա»-ն

Փեսան ամուսնալուծվելու հարցում մեղադրել է աներոջը և այրել է նրա «Օպել Վեկտրա»-ն

13 Սեպտեմբերի 2017 - 19:37


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:
2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզվել է դիտավորյալ կատարված գործողությունների արդյունքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է քաղաքացու փեսան:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փեսան անձնական խնդիրներում՝ կնոջից փաստացի ամուսնալուծվելու հարցում, մեղադրել է աներոջը և 2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 03-ի սահմաններում, բենզինը լցնելով աներոջը պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածին՝ այրել և հրկիզման եղանակով վնասել է այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փեսային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գիտե՞ք արդյոք, որ կաղամբի տերևները օժտված են հազը բուժելու արագ և հրաշալի հատկությամբ. իսկ պատրաստելը շատ հեշտ է
22 Փետրվարի 2018 - 22:23
Անպայման պահեք ձեր մոտ այս տեղեկությունը, որպեսզի չկորցնեք այն։
Մխիթարյան. Ես ավելի լավն եմ դառնում, երբ Օզիլի հետ եմ խաղում
22 Փետրվարի 2018 - 22:17
Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ դրվատանքով է խոսել ակումբակից Մեսութ Օզիլի մասին:
Լայպցիգ-Նապոլի. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
22 Փետրվարի 2018 - 22:11
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Նապոլիի» հետ:
Արհեստական ինտելեկտը թույլ կտա մահացածների հետ «շփվել»
22 Փետրվարի 2018 - 22:08
Շվեդիայի ծրագրավորողները մշակում են տեխնոլոգիա, որը մարդկանց թույլ կտա «շփվել» իրենց մահացած հարազատների եւ ծանոթների հետ, հաղորդում է Dagen-ը:
Պոլսահայ մտավորականները պահանջում են նոր պատրիարքի ընտրություններ
22 Փետրվարի 2018 - 22:00
Թուրքիայի հայ համայնքի մի խումբ մտավորականներ, Պոլսո հայոց պատրիարքության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները քննության առնող բաց նամակով դիմել են հայ համայնքին։ Նամակը ստորագրողների թվում են այնպիսի համալսարանական դասախոսներ, արվեստագետներ, գիտաշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպիսիք են՝ Հայկո Ջեփքինը, Գևորգ Թյուրքերը, Գրիգոր Դինչքայըքջըն, Մանուել Չըթաքը, Մասիս Արամ Գյոզբեկը, «Ոմանք» երաժշտական խմբի տղաները, Լեռնա Էքմեքձիօղլուն, Նազան Մաքսուդյանը:
Արցախի միջազգային ճանաչումը մոտ ապագայի հարց է․արտասահմանցի բլոգերները՝ Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին
22 Փետրվարի 2018 - 21:55
Անպայման վերադառնալու եմ Արցախ. Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ վերջերս այստեղ այցելած արտասահմանցի բլոգերներն այս մասին միանշանակ են խոսում:
Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա Կիպրոսի կառավարությանը կղզու արեւելքում գազի «միակողմանի» որոնում սկսել
22 Փետրվարի 2018 - 21:52
Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա Կիպրոսի կառավարությանը կղզու արեւելքում գազի «միակողմանի» որոնում սկսել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաք Ալբայրաքը, հաղորդում է AP-ն:
Ամուսնական առաջին գիշերը 25-ամյա հարսնացուն նման անակնկալ չէր սպասում իր 80-ամյա ծեր ամուսնուց. Այն ինչ արեց ամուսինը այդ գիշեր հարսնացուն դեռ երկար կհիշի
22 Փետրվարի 2018 - 21:49
Բոլորս էլ գիտենք ամենուր տեղի ունեցող մայիս-դեկտեմբեր ամուսնությունների մասին, բայց երբեք չենք լսել, թե ինչ է տեղի ունենում ամուսնական գիշերը: Ինչևէ:
Շոկ. «Ուժեղ» մարմնավաճառ Զարուհին դանակով վնասել է «պռոբլեմատիկ» պարսիկի առնանդամին
22 Փետրվարի 2018 - 21:44
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Յուսեֆ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10001
 
Լրահոս`