Facebook   Twitter
 
Գյումրիում 29-ամյա տղամարդը փորձել է այրել տունը, այնուհետ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել հորը, վնասել մորն ու քրոջը. Shamshyan.com

Գյումրիում 29-ամյա տղամարդը փորձել է այրել տունը, այնուհետ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել հորը, վնասել մորն ու քրոջը. Shamshyan.com

13 Սեպտեմբերի 2017 - 23:00
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչ, 55-ամյա Նազելի Ադամյանը ահազանգել է Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ 29-ամյա որդին՝ Նարեկ Ադամյանը, տանը, գտնվելով հոգեպես անհավասարակշռված վիճակում, շինարարական լուծույթ /ռաստվորիտել/ է լցրել սենյակներում և սպառնում է տունը այրել:

Հայրը՝ 56-ամյա Սայաթ Ադամյանը, փորձել է կանխել այդ ամենը, սակայն Նարեկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև վնասել է մոր ձեռքը, իսկ երբ այդ ամենին փորձել է միջամտել քույրը՝ 22-ամյա Աննա Ադամյանը, նա սկսել է կծոտել քրոջը:

Կայքի տեսեկություններով՝ վնասվածքներ է ստացել նաև Նարեկը, ով 2012 թվականից հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Իսկ Ն. Ադամյանը աշխատում է Գյումրիի պոլիկլինիկաներից մեկում՝ որպես բժշկուհի:

Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը կարողացել է Ն. Ադամյանին տեղափոխել ստացիոնար բուժման:

Հայտնաբերվել է նաև հանցագործության առարկա հանդիսացող դանակը:

Ընտանիքի բոլոր անդամներին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
 
Նմանատիպ նորություններ
Փետրվարի 19-ի աստղագուշակը
18 Փետրվարի 2018 - 23:50
Խոյ: Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
18 Փետրվարի 2018 - 23:43
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Ի դեմս Աթեշյանի թուրքական իշխանությունները պատրիարքարանում մարդ նշանակեցին. թուրքագետ
18 Փետրվարի 2018 - 23:39
1988-ի փետրվարին հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել մեկ պահաջով. պատմական հայրենիքի մի մասը` Արցախը պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ:
Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում
18 Փետրվարի 2018 - 23:37
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:
«Ես սպասում եմ ուրիշի երեխայի մահվանը, որպեսզի կյանք պարգևեմ իմ երեխային…»
18 Փետրվարի 2018 - 23:16
Իր կյանքի կեսը Բենջամին Ռայներն անց է կացրել Վիկտորյա թագուհու հոսպիտալում, Մեծ Բրիտանիայում, հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով։
Կիզլյարում տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով զոհվածների թվում է նաեւ հայազգի Նադեժդա Թերլիյանը
18 Փետրվարի 2018 - 23:14
Հրապարակվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու ծխականների վրա բացված կրակահերթի զոհերի ցուցակը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Հարձակման արդյունքում 5 մարդ է զոհվել:
Անջելինա Ջոլին իր ժանյակազարդ զգեստով դարձավ Ամերիկայի կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության գլխավոր աստղը
18 Փետրվարի 2018 - 23:06
Լոս Անջելեսում տեղի ունեցավ ամերիկյան հասարակության կինեմատոգրաֆիստների մրցանակաբաշխությունը: Տարօրինակ է, սակայն ի տարբերություն մյուս մրցանակաբաշխությունների՝ այս անգամ 42 ամյա Անջելինա Ջոլին առանց երեխաների էր մասնակցում մրցանակաբաշխությանը:
«Իմ հիվանդ դստեր լուսանկարն օգտագործում են, որպեսզի ուրիշներին համոզեն աբորտ անել»
18 Փետրվարի 2018 - 22:58
Նատալի Վիվերը՝ Հյուսիսային Կարոլինայից, սարսափել է, երբ իմացել է, որ աբորտների կողմնակիցներն իրենց տեսանկյունն ապացուցելու համար օգտագործում են իր դստեր լուսանկարները։ Աղջիկն ի ծնե տառապում է դեմքի դեֆորմացիայով և Ռետտայի սինդրոմով, ինչի պատճառով նա խոսել չի կարողանում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9928
 
Լրահոս`