Facebook   Twitter
 
Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

13 Սեպտեմբերի 2017 - 23:01
Uber տաքսի ծառայության վարորդ Սեթ Դիքսոնը որոշել էր իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել Կանզաս Սիթիի իրենց սիրած այգում:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկացին սիրելիի՝ Ռութի հետ միասին բարձրացել է կամրջի վրա և ծնկի իջել, սակայն կարևոր պահին պատահաբար ձեռքից ցած է գցել մատանին, որը գնել էր 3000 դոլարով: Մատանին ընկել է գետը: Սեթի ընկերներից մեկը տեսագրել է «հիշարժան պահն» ու հրապարակել տեսանյութը:

Ի դեպ՝ նրա ընկերներն անմիջապես նետվել են ջուրը՝ որոնելու մատանին, սակայն դա նրանց չի հաջողվել: Դրանից հետո նրանք դրամահավաք են սկսել GoFundMe կայքում՝ նոր մատանի գնելու համար:

Չնայած պատահածին՝ Ռութը նշել է, որ շատ երջանիկ է և ուրախ, որ ամուսնանալու է իր սիրելիի հետ: Զույգը հանդիպում է արդեն 4 տարի, որից հետո տղամարդը վերջապես համարձակություն էր գտել առաջարկություն անելու: Հարսանիքը նշանակված է հոկտեմբերի 21-ին:
 
Նմանատիպ նորություններ
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24 Նոյեմբերի 2017 - 22:42
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները
Ազիզյաններ 3 բոցեր մաս 2
24 Նոյեմբերի 2017 - 22:29
Հրապարակվել է Եգիպտոսի մզկիթներից մեկում որոտացած պայթյունի տեսանյութը
24 Նոյեմբերի 2017 - 19:48
Եգիպտոսի Սինայի թերակզղու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում որոտացած պայթյունը տեսաձայնագրվել է: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Հայտնի է դարձել, թե ինչ աստղաբաշխական գումար է պահանջում Վոլոչկովան մեկ գիշեր անցկացնելու համար. (Տեսանյութ)
24 Նոյեմբերի 2017 - 19:36
Բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել. այս անգամ պարուհուն մեղադրում են տղամարդկանցից սեքսի դիմաց գումար վերցնելու մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 294
 
Լրահոս`