Facebook   Twitter
 
«Հրապարակ». «Բանանի արքան» որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները

«Հրապարակ». «Բանանի արքան» որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները

14 Սեպտեմբերի 2017 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի:

Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա այնտեղ նորոգում է ընթանում, դեռ ցուցանակ էլ չկա:

«Բանանի արքան», փաստորեն, որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները: Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գումար է հայտարարագրել. 4 անշարժ գույք ունի
14 Հուլիսի 2018 - 09:41
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը մի քանի անշարժ գույք ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 31 միլիոն դրամ, 18 հազար ամերիկյան դոլար ու 1200 եվրո:
Քա­վոր-սա­նի­կա­կան կա­պե­րով եր­կի­րը ջրազր­կում էին. «Փաստ»
14 Հուլիսի 2018 - 09:37
«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուրջ մեկ ամիս է` Հայաստանի տարբեր համայնքների բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, ճանապարհներ են փակում մեկ հիմնական պահանջով` ոռոգման ջուր: Քաղաքացիների դժգոհությունները ավելի, քան տեղին են, քանի որ իսկապես էլ ջուր չկա, կամ բավարար չափով չկա:
ԱԻՆ-ում բունտ է հասունացել. Ռոստոմյանը նշանակումից 1 օր անց ստիպված է եղել ազատել վարչության պետին. «Հրապարակ»
14 Հուլիսի 2018 - 09:33
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:
ՀՀԿ-ականները չեն կարողացել մտքափոխել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
14 Հուլիսի 2018 - 09:28
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներն ամեն կերպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են չմեկնել Բելգիա եւ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
«Ժամանակ». Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում. Ալեքսանյանը նրա եղբոր փեսան է
14 Հուլիսի 2018 - 09:27
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում:
«ՀԺ». Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը. Այն չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել
14 Հուլիսի 2018 - 08:59
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը:
Գորիսի 27-ամյա քաղաքապետը միլիոնատեր է. «Փաստ»
14 Հուլիսի 2018 - 08:57
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
ՍԱՍ-ը՝ արաբների տեսադաշտում. Արտակ Սարգսյանը կվաճառի՞ սուպերմարկետների ցանցը. «Ժամանակ»
14 Հուլիսի 2018 - 08:53
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արաբական աշխարհում սուպերմարկետների հսկա ցանցի սեփականատեր ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանում սուպերմարկետների ցանցի գնմամբ։
Նովոն լքեց նավը. Նահապետ Գևորգյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից. «Ժամանակ»
14 Հուլիսի 2018 - 08:51
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը երկու դիմում է գրել` ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1287
 
Լրահոս`