Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը խորանում է. Գեներալ Մանվելի հովանավորյալը «բեսպրեդել» է ստեղծել

«Ժողովուրդ». Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը խորանում է. Գեներալ Մանվելի հովանավորյալը «բեսպրեդել» է ստեղծել

14 Սեպտեմբերի 2017 - 09:18
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել:
Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլեւ սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, եւ նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Վահրամ Բաղդասարյանի փեսային դատի են տվել
17 Նոյեմբերի 2017 - 09:58
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան:
«Ժամանակ». ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը կրկին ԼՂ խնդիրն է
17 Նոյեմբերի 2017 - 09:43
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ Բրյուսե­լում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտն­վել է փակուղում՝ ԼՂ խնդրի պատճառով:
«Ժողովուրդ». «Դայակների ինստիտո՞ւտ». նոր ծննդաբերած կանանց հաշվին ֆինանսական լուրջ միջոցներ են խնայում
17 Նոյեմբերի 2017 - 09:40
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջիկայում կարող է պարծենալ, որ գործնական քայլեր է անում աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մասնավորապես նրանք փորձում են ՀՀ-ում «դայակների ինստիտուտ» կայացնել: Բայց իրականում այսպես կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ է խնայում, այն էլ նոր ծննդաբերած կանանց հաշվին:
«Ժամանակ». Վարչապետի դեմ ՀՀԿ դեմարշը դառնում է ակնհայտ. հաջորդ քայլը Սերժ Սարգսյանինն է
17 Նոյեմբերի 2017 - 09:33
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության գործունեության հանդեպ Ծառուկյան դաշինքի կոշտ քննադատությունը, որ առանձնակի ինտենսիվություն է ստացել վերջին մի քանի օրերին, համենայն դեպս առայժմ անցնում է բավականին հետաքրիր մի հանգամանքի «ուղեկցությամբ»՝ ՀՀԿ լռության, կամ թեկուզ հարաբերական լռության:
«Փաստ». Արմավիրում մի քանի մանկապարտեզներ կփակվե՞ն
17 Նոյեմբերի 2017 - 09:28
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մանկապարտեզներից մի քանիսը կարող են փակվել: Այն մանկապարտեզները, որոնք ունեն քիչ թվով սաներ եւ անմխիթար շենքային պայմաններ, դրանց գործունեությունը կկասեցվի:
«ՉԻ». Կորյուն Նահապետյանի որդիուն պաշտոն են տվել
17 Նոյեմբերի 2017 - 09:25
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել: Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
«Ժողովուրդ». ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում
17 Նոյեմբերի 2017 - 09:22
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:
«Հրապարակ». Արտաշատի նոր քաղաքապետը փոխքաղաքապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանի կարատեիստ թիկնապահին
17 Նոյեմբերի 2017 - 09:03
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնապահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի։ Նա ժամանակին եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում։
«Փաստ». Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ «Շանթի» Վարշամ Ղարիբյանը ազատ է արձակվել
17 Նոյեմբերի 2017 - 09:00
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ազատ է արձակվել «Շանթի» հանրահայտ Ղարիբյան եղբայրներից Վարշամը (Յուրա): Նրան ոստիկանությունից «դուրս է գրել» իր վաղեմի հովանավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր ամենակարող հեռախոսազանգով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1064
 
Լրահոս`