Facebook   Twitter
 
«168 ժամ». Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ. դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ

«168 ժամ». Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ. դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ

14 Սեպտեմբերի 2017 - 09:23
«168 ժամ» թերթը գրում է.
«Սարսափելի աբսուրդային փաստարկ է բերվել այս օրերին, որ եթե Հայաստանը դուրս գա, ԵՏՄ են մտնում Թուրքիան եւ Ադրբեջանը: Նախ` եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան մտնել ԵՏՄ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա դրա դեմն առնել:
Սա` մեկ: Երկրորդ` Թուրքիան եւ Ադրբեջանն այնքան պատկերացում ունեն իրենց հարաբերությունները զարգացնելու մասին, որ երբեւէ չեն մտնի ԵԱՏՄ կազմի մեջ: Թուրքիան իր` Եվրամիության հետ եղած բարձր գնողունակության 500-մլնանոց շուկան չի թողնի ու գա մտնի ԵՏՄ 170 մլնանոց աղքատ, ցածր մակարդակով, սահմանափակումներով շուկա:

Երրորդ` Թուրքիան ներկայումս եւս ազատ առեւտուր է անում ԵՏՄ անդամ երկրների հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին` նա այս պահին շահեկան վիճակում է գտնվում, որովհետեւ նրա վրա չեն տարածվում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ Հայաստանի վրա դրանք տարածվում են: Եվ նրանք կյանքում նման քայլ չեն անի»,- մեր թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցության հարցը:

Ըստ նրա` շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵՏՄ եւ կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Ազատագրված հողերը հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի
19 Սեպտեմբերի 2017 - 09:51
«Երեկ ռուսական, ապա ադրբե­ջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամա­նակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարած­քների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավոր­ման համար»: Ի
«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում է կայացրել. Իսկ «Ե՞լքը»
19 Սեպտեմբերի 2017 - 09:36
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ծառուկյան» դաշինքը, պարզվում է, ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում կայացրել է:
«Հրապարակ». Արցախում կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում
19 Սեպտեմբերի 2017 - 09:32
«Մեր տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից և կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։
«Ժողովուրդ». Ով է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ
19 Սեպտեմբերի 2017 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:
«Ժողովուրդ». Ծիտն ու Բլդին իրականում «փառահեղ» կենսագրություն ունեն
19 Սեպտեմբերի 2017 - 09:16
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:
«Ժամանակ». Իշխան Զաքարյանի ախորժակը. Ի՞նչ պաշտոնի է նա հավակնում
19 Սեպտեմբերի 2017 - 09:14
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալա¬տի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազ¬գային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայի¬սի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Հայկական ժամանակ». «Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին
19 Սեպտեմբերի 2017 - 09:13
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երեւան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:
«Հրապարակ». «Ռազբորկա» Վովայի Արշակի եւ բարձրաստիճան ոստիկանի որդիների միջեւ. խառնվում են գողականները
19 Սեպտեմբերի 2017 - 09:11
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։

«Ժամանակ». Ի՞նչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը»
19 Սեպտեմբերի 2017 - 09:10
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 997
 
Լրահոս`