Facebook   Twitter
 
«Հայկական ժամանակ». Աբրահամյանները կոմպրոմիսի՞ կգնան Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում

«Հայկական ժամանակ». Աբրահամյանները կոմպրոմիսի՞ կգնան Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում

14 Սեպտեմբերի 2017 - 09:34
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի կռվախնձոր դարձած Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշակիություն է մտնում: Հանրապատական կուսակցությունն արդեն սկսել է քննարկումները:
«Քննարկվել է, քննարկվում է եւ շարունակվում է քննարկվել: Ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, պատասխանելով հարցին՝ կուսակցությունում քննարկվե՞լ է Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հարցը:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանի թեկնածությունը քննարկվե՞լ է, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ, բերեք չանդրադառնանք որեւէ թեկնածուի»: Եթե կառույցների որոշմամբ լինի, ապա չի բացառվում, որ հենց Կարեն Բենիամինյանի թեկնածությունն էլ ՀՀԿ-ն առաջադրի:

Արտաշատում քաղաքական հավակնություններ ունեցող Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում քաղաքի կառավարումը: Չնայած նրան, որ քաղաքապետի պարտականություններն այժմ դրված են փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանի վրա, Արտաշատը փաստացի շարունակում է ղեկավարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Armtimes.com-ի հարցին՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը քննարկե՞լ եք ձեր համախոհների հետ, Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ժամանակը կգա, բոլորդ էլ կիմանաք, շատ եք շտապում դուք»: Հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կան, որ Աբրահամյանները դուրս են գալիս պայքարից. «Չկա էդպիսի բան, համբերեք, ժամանակը կգա եւ կիմանաք, ինչի՞ եք շտապում»: Հարցին՝ դուք քաղաքապետ դառնալու հավակնություն ունե՞ք, Պողոսյանը կցկտուր պատասխան տվեց. «Ժամանակից շուտ ես ոչ մի բան չեմ կարող ասել»: Գագիկ Պողոսյանը նշեց նաեւ, որ իր որոշումը ինչ-որ բանի հետ է պայմանավորված, սակայն այլ բան չասաց:

Նայեմբերի 5-ին նշանակված ընտրությունին մնացել է ընդամենը 2 ամիս, իսկ առաջադրումներին՝ ավելի քիչ ժամանակ: ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության թեկնածուն կարող է կոմպրոմիսային թեկնածու լինել նաեւ Աբրահամյանների համար, որոնք Արարատի մարզում ժամանակին մեծ հեղինակություն ունեին: Կարեն Բենիամինյանն այժմ Արտաշատի ավագանու անդամ է, սակայն վերջին նիստերին չի մասնակցում: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը եւ Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն:

Ստացած ձայները, հնարավոր վարկանիշը առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավորսանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Պարզվում է, որ Կարեն Բենիամինյանը Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում: Ավելին, որոշ տեղեկություններով էլ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի:

Չի բացառվում, որ Աբրահամյանները գնան փոխզիջման եւ հենց Կարեն Բենիամինյանն էլ լինի Արտաշատի քաղաքապետի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«168 ժամ». Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը
18 Նոյեմբերի 2017 - 10:03
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը:
«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում իրենց շահառուներին. հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում
18 Նոյեմբերի 2017 - 09:45
«Ժամանակ» թերթը գրում է. «Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են ծավալվում։
«Փաստ». Ծովագյուղի բնակիչները հուսախաբ են եղել
18 Նոյեմբերի 2017 - 09:39
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքի բնակիչները հուսախաբ են եղել: Նրանք հնդկացորեն մշակել, բայց վաճառել չեն կարողանում:
«Ժողովուրդ». «Ազգ-բանակ» ծրագրով Հայաստանը կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին
18 Նոյեմբերի 2017 - 09:35
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
«168 ժամ». Արցախի հարցում մեծ սխալ է տեղի ունեցել. Բաքուն ներքաշում է Ռուսաստանին
18 Նոյեմբերի 2017 - 09:30
«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտապես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներքաշելու ցանկություն ունի Ադրբեջանը:
«Ժամանակ». Բրայզայի աղը՝ Էրդողանի եւ Ալիեւի վերքին
18 Նոյեմբերի 2017 - 09:26
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարը այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են:
«ՀԺ». Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում
18 Նոյեմբերի 2017 - 09:22
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաեւ հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների:
«Հրապարակ». Գործարարները ոտ ու ձեռ են ընկել. փորձում են 2018-ին ընդառաջ «գործեր» ցույց տալ Սերժ Սարգսյանին
18 Նոյեմբերի 2017 - 08:58
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:
«Հրապարակ». Դասադուլը դադարեցնելու քայլն անսպասելի է եղել պրոռեկտորների համար. նրանք այլ պլաններ ունեին
18 Նոյեմբերի 2017 - 08:54
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1065
 
Լրահոս`